Ընդդիմադիր «Ապագայի կուսակություն» կուսակցության հազարավոր կողմնակիցներ դեկտեմբերի 14-ին հավաքվել են Բանգկոգի կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
Իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիան սկսվել է տեղական ժամով 17։00-ին: Հանդիպմանը ելույթ է ունեցել կուսակցության առաջնորդ Թանաթորն Չունգունգրեանգկիտը, որը հայտնել է, որ դա միայն պայքարի սկիզբն է: «Այսօր մենք ուժ ենք ցույց տալիս, որպեզի մյուսները հետագայում կարողանան միանալ մեզ: Այսօրվա միջոցառումը համարվում է փորձնական՝ հաջորդ ամսվա խոշոր ակցիաներից առաջ»,- ասել է նա հավաքվածներին: