Ըստ «Daily Mail»-ի՝ Էլթոն Ջոնի «Your Song» երգի բառերով առաջին ձեռագիրը վաճառվել է 240 հազար դոլարով:
Տեքստը գրել է հեղինակը՝ Բեռնի Թոփինը, որի հետ Էլթոն Ջոնին կապում է տասնամյակների սերտ համագործակցությունը:
Վաճառողը Թոփինի նախկին կինը՝ Մաքսին Ֆիբելմանն է, որը ժամանակին ոգեշնչել է երգչին Tiny Dancer կոմպոզիցիան ստեղծելիս:
Ինքը՝ Էլթոն Ջոնը, հիշեցրել է, որ 1970-ին իրենից ընդամենը մի քանի րոպե պահանջվեց կոմպոզիցիան և երաժշտությունը ստեղծելու համար, որի արդյունքում բրիտանական չարթերում այն գրավեց յոթերորդ հորիզոնականը: