Ռաֆինացված ածխաջրերով հարուստ սնունդ ուտելը մեծացնում է անքնության վտանգը: Այսպիսի եզրահանգման են եկել Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջի հետազոտողները՝ հայտնում է MedicalXpress-ը:
Հեղինակները վերլուծել են ավելի քան 50 հազար հետդաշտանադադարային տարիքի կանանց դիետան: Նրանց եզրակացությունների համաձայն՝ մթերքները, ինչպիսիք են շաքարը, սպիտակ հացը և բրինձը, ավելացնում են արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչը անքնություն է առաջացնում:
Մասնագետները բացատրում են, որ մարմինը արտադրում է ինսուլին՝ շաքարի մակարդակը իջեցնելու փորձ կատարելու համար, և դա կարող է հանգեցնել հորմոնների, այդ թվում՝ ադրենալինի և կորտիզոլի արտանետմանը, որոնք հանգեցնում են քնի խանգարմանը:
Գիտնականները խորհուրդ են տվել մրգեր ու բանջարեղեն ներառել սննդակարգում, քանի որ դրանք բարենպաստ ազդեցություն են թողնում քնի վրա: