Բելառուսը Չինաստանից կստանա 3,5 միլիարդ յուանի վարկ (մոտ 500 միլիոն դոլար): Փաստաթղթի համաձայն՝ Մինսկը պարտք կվերցնի Պեկինից՝ պետական պարտքը մարելու և սպասարկելու, բելառուսական արտարժույթի պահուստները պահելու, ինչպես նաև երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու համար:
Նշենք, որ Բելառուսը պատրաստվում էր վարկ վերցնել Ռուսաստանից, սակայն հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Բելառուսը արդեն ավարտել է վարկի շուրջ բանակցությունները Չինաստանի զարգացման բանկի հետ: