Աֆղանստանի Գազնի նահանգում թալիբները սպանել են աֆղանական ազգային բանակի 9 զինվորի: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Երեկ աֆղանական ազգային բանակի 9 զինվոր սպանվել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորման կողմից: Այժմ մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, մանամասները կհայտնենք ավելի ուշ»,- ասվում է Աֆղանստանի ՊՆ-ի թվիթերյան էջում:
Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերն երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: