Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Գերմանիան աշխարհի առջև բաց երկիր է, սակայն չի հանդուրժում անօրինական միգրացիան․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան, դոկտոր Միխայել Բանցհաֆը։

– Հայաստանում 2018թտեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվեց նոր խորհրդարան։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ շոշափելի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում։

– Կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված հաջողությունները և քաղաքացիների հիմնարար ազատությունների զգալիորեն բարելավված պաշտպանությունը, կարծում եմ, այն հատկապես շոշափելի և շատ ուրախալի փոփոխություններն են, որոնք նկատում ենք Հայաստանում: Կառավարությունը շարունակում է վայելել բնակչության լայն շրջանների վստահությունն ու հավանությունը, և պետության հանդեպ աճող վստահությունն իր արտացոլումն է գտնում մասնավորապես հարկային մուտքերի աճի և ստվերային տնտեսության կրճատման մեջ: Նշանակալի առաջընթաց եմ տեսնում ենթակառուցվածքների բարելավման, օրինակ՝ ճանապարհների նորոգման և կառուցման ոլորտում, ինչպես նաև բազմաթիվ բարեփոխումային ծրագրերում, որոնք իրականացվում են արդարադատության, կրթության, առողջապահության և հանրային կառավարման ոլորտներում:

– Հեղափոխությունից հետո խոսվում էր անցումային արդարադատություն իրականացնելու մասին։ Անցումային արդարադատություն կիրառելու համար ո՞ր երկրի մոդելը կառաջարկեիք, ինչպե՞ս, ի՞նչ գործիքակազմով է պետք այն կիրառել։

– Իրավական համակարգի բարեփոխումը, որպես կանոն, ենթադրում է իրավական նորմերի փոփոխություններ, առկա նորմերի հետևողական պահպանում և անձնակազմային փոփոխություններ, ընդ որում՝ արդարադատության համակարգում աշխատող անձանց ստուգումը, ինչպես նաև դրանից բխող փոխատեղումներն ու նոր նշանակումները պետք է համապատասխանեն իրավական պետության թափանցիկ և օրինական սկզբունքներին: Որևէ մոդել չեմ կարող խորհուրդ տալ: Խնդիրը ոչ թե որևէ մոդել որդեգրելն է, այլ այն, որ Հայաստանն իր համար մշակի լավագույն ուղին՝ հենվելով իր իրավական ավանդույթների և փորձի վրա: Այդ հարցում, անշուշտ, այլ պետությունների փորձից օգտվելը օգտակար կլինի, ընդ որում՝ ինչպես այն երկրների, որոնք իրենք էլ իրենց արդարադատության համակարգը 1990 թվականից հետո ենթարկել են հիմնարար տրանսֆորմացիայի, օրինակ՝ ԵՄ նորանդամ պետությունները, այնպես էլ այն երկրների, որոնք վաղուց ի վեր ունեն կայացած և ժողովրդավարական առումով օրինական իրավական համակարգ:

– Իշխանությունները պնդում են, որ Սահմանադրական դատարանում առաջացել է ճգնաժամ, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ճգնաժամի հանգուցալուծումը։

– Այս թեմայի առնչությամբ ես չեմ միջամտի Ձեր երկրի ներքին գործերին: Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությանը կհաջողվի Սահմանադրական դատարանի շուրջ առկա ներկայիս խնդիրները լուծել օրինական ճանապարհով:

– Եվրամիությունը Հայաստանին տարիներ շարունակ հատկացրել է բազմաթիվ դրամաշնորհներ։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում իրականացվելիք բարեփոխումներին պետք է առավելապես տրամադրվեն այդ դրամաշնորհները։

– Եվրամիությունը Հայաստանին աջակցային միջոցներ տրամադրող կարևորագույն դոնորն է: Հատկացված միջոցների ծախսման և առաջնահերթությունների սահմանման վերաբերյալ հարցին լավագույնս կարող է պատասխանել ԵՄ հայաստանյան պատվիրակությունը:

– Ինչո՞ւ է Գերմանիան վերջին շրջանում խիստ սահմանափակումներ դրել միգրանտների առջև և արտահանձնում է ՀՀ քաղաքացիներին։

– Գերմանիան աշխարհի առջև բաց երկիր է, սակայն չի հանդուրժում անօրինական միգրացիան: Ես այստեղ կհիշատակեի ս.թ. սեպտեմբերի 6-ի մամլո ասուլիսը, որի ժամանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Գերմանիայից մարդկանց հետվերադարձին, նշեց, որ Հայաստանը չի խրախուսում անօրինական միգրացիան: Ապա նա իրավացիորեն շեշտեց, որ անօրինական միգրացիան համահունչ չէ Հայաստանի՝ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունների մեջ մտնելու մտադրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում