Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Քոչարյանը շփոթում է հասարակության ուրախությունը և անհրաժեշտ պատասխան տալու փաստերը. Պասկևիչյան

Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը, նա ի թիվս այլ հարցերի և խնդիրների, նշել է, որ «այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել, չարացած մարդիկ ավելի շատ են հակված մանիպուլյացիաների և հակահերոսներ փնտրելու»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը, անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք չարացած է մեր հասարակությունը, նշեց. «Չեմ կարծում, թե մեր հասարակությունը չարացած է և ուրախանում է կալանքներից: Կան կալանքներ, որոնք անհրաժեշտ են, դրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելն է, որին բավական երկար ժամանակ մեր հասարակությունը սպասել է և այսօր մեծ ուշադրությամբ հետևում է:

Երևի ինչ-որ բան շփոթում է Քոչարյանը՝ հասարակության վերաբերմունքը և ուրախանալը: Երբ Ռոբերտ Քոչարյանի համար գնում էին մարզեր ստորագրություններ հավաքելու, ի՞նչ վերաբերմունքի էին արժանանում, այդ մասին պետք է մտածի Ռ. Քոչարյանը»:

«Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ,- նշել է Ռ. Քոչարյանը հարցազրույցում:- Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես»: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Տ. Պասկևիչյանն ընդգծեց, որ Քոչարյանը հետագայում օբյեկտիվորեն քննադատված լինելու շանսը կորցրել է 2008թ. փետրվարի 29-ին. «Նա այդ ժամանակ պետք է մտածեր՝ ինչպես հեռանա: Եթե դու հեռացել ես այդպես, ուրեմն բարի եղիր պատասխան տալ և չխոսել քննադատվելու որակի կամ տեսակետների մասին»:

«Այսօր Ռ. Քոչարյանը և նրա շուրջը եղած մի շարք մարդիկ պետք է պատասխան տան, թե ինչու 2008թ. Մարտի 1-ին արյուն թափվեց Երևանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռ. Քոչարյանը նաև նշել է, որ 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին, բայց ինքը համարել է, որ պետք է ապագա կառուցել: Տ. Պասկևիչյանը հակադարձեց՝ նշելով, որ այդպիսի բան չի եղել. «Չեմ հիշում, որ մեր հասարակությունը պահանջեր կալանավորել Տեր-Պետրոսյանին, դատապարտել ՀՀՇ-ին: Ինչ-որ չափով կար լարվածություն, բայց Տեր-Պետրոսյանի խոհեմ հրաժարականի տեքստը և նրա հետ բավականին մեծ թիմի հեռանալը բավականին պարպել էր այդ լարվածությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում