Հյուսիսային Կորեան զենքի «կարևոր փորձարկում» է իրականացրել Սոհե տիեզերակայանում: Այս մասին հայտնել է Պաշտպանության գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ են փորձարկել Հյուսիսային Կորեայի իշխանությունները:
«Պաշտպանության ոլորտում ձեռք բերված արդյունքները ևս մեկ մակարդակով բարձրացրեցին Հյուսիսակին Կորեայի միջուկային ներուժը», – ասված է հայտարարության մեջ:
Փորձագետների կարծիքով, խոսքը գնում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված նոր տեսակի շարժիչի փորձարկման մասին: