Այս տարվա նոյեմբերին ամերիկյան Ալյասկա նահանգում կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ կպարզվի՝ նահանգում կթույլատրվի՞ անձնական նպատակներով մարիխուանա աճեցնել և օգտագործել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Օրինագծով նախատեսված է թույլ տալ աճեցնել 6 թուփ՝ անձնական օգտագործման համար:
Քվեարկությունը ծրագրված էր օգոստոսին, սակայն երկուշաբթի հայտնի է դարձել, որ այն կտեղափոխվի նոյեմբեր, քանի որ նահանգի օրենքով՝ հանրաքվեները պետք է անցկացվեն տեղի օրենսդիր մարմնի ընթացիկ նստաշրջանի ավարտից առնվազն 120 օր հետո:
Հունվարին անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակիչների մեծ մասն աջակցում է մարիխուանայի օրինականացմանը. 55 տոկոսը կողմ է արտահայտվել, 39 տոկոսը՝ դեմ:











































