Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

Հովիկ Աղազարյանը ՀՅԴ-ի պարտիզանն է «Իմ քայլը» դաշինքում

2018թ. Երևանի ավագանու, իսկ այնուհետև Ազգային ժողովի ընտրություններն աննախադեպ էին Հայ Հեղափոխական Դաշնակցության համար։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ՀՅԴ-ն առաջին անգամ ներկայացված չէ կառավարման, պետական համակարգում։ Չնայած ՀՅԴ-ի գործունեությունը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրեց 1994թ. դեկտեմբերին, սակայն թե՛ Գերագույն խորհրդում, թե՛ առաջին գումարման Ազգային ժողովում մեկդարյա կուսակցությունն ունեցել է ներկայացուցիչներ՝ ի դեմս Գառնիկ Իսագուլյանի, Հովիկ Աղազարյանի, Կիմ Բալայանի, Ռուբիկ Հակոբյանի։ Հետագա քսան տարիներին՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, ՀՅԴ-ին հաջողվեց ոչ միայն պաշտոնապես ներկայացված լինել ԱԺ-ում և կառավարությունում, այլև, ըստ նպատակահարմարության, կոալիցիաներ կազմել իշխող ուժի հետ, իսկ հետո լքել այն։ Եվ քանի որ ավանդական ՀՅԴ-ն դուրս է մնացել կառավարման համակարգից, նրան մնացել են փողոցն ու իշխանությանը պարտիզանական պայքարի մարտահրավեր նետելը։

1990-95 թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Հովիկ Աղազարյանը թեև 2018թ. ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, սակայն այսօր էլ նա իր ելույթներում պաշտպանում է ՀՅԴ-ին։ Վերջերս, օրինակ, նա հայտարարել էր. «ՔՊ-ին չհաշված՝ ոչ մի քաղաքական ուժ այնքան բան չի արել Հայաստանի և Արցախի համար, որքան ՀՅԴ-ն»։

1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը հիշում է, որ Հայաստանի անկախությունից հետո ձևավորված Գերագույն խորհրդում ոչ մի կուսակցություն ներկայացված չէր պաշտոնապես. ներկայացված էր միայն Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը։ Սակայն, ըստ նրա, կարճ ժամանակում ԳԽ-ն օրենք ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին», որի հիման վրա էլ ՀՀ-ում գրանցվեցին նաև այլ կուսակցություններ։ Իսկ գրանցված կուսակցություններն էլ ինչ-որ ձևով ներկայացված էին Գերագույն խորհրդում։ Ազատ Արշակյանը հիշեցնում է, որ մինչ այդ օրենքի ընդունումը Հայաստանում արգելված էր բազմակուսակցական համակարգը։ «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո էլ առաջինը հանդիսավոր կերպով գրանցվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում էր երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը։

«Գերագույն խորհրդում էլ, Ազգային ժողովում էլ ՀՅԴ-ն ներկայացված է եղել։ Մինչև 1990թ. օգոստոս ամիսը կոչվում էր Գերագույն սովետ, օգոստոսից դարձավ Գերագույն խորհուրդ, հետո արդեն դարձավ Ազգային ժողով։ Իսկ ՀՅԴ-ն ներկայացված է եղել, իր շահերի ներկայացուցիչներն է ունեցել»,- հիշում է Ազատ Արշակյանը։

Շատերը ՀՅԴ-ի այսօրվա գործելաոճը համեմատում են 90-ականների հետ, նույն դեժավյուի զգացողությունն է, թե ինչ մեթոդներով էր Դաշնակցությունը պայքարում նորանկախ Հայաստանի իշխանությունների դեմ։

«Իրենք՝ դաշնակցականներն ասում են, որ նախկին դաշնակցական չի լինում։ Հովիկ Աղազարյանն էլ նախկին դաշնակցական չէ։ Հովիկ Աղազարյանն իսկական պարտիզան է, ՀՅԴ-ի պարտիզանն է «Իմ քայլը» դաշինքում և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում՝ Ազգային ժողովում։ Նա հանել է դաշնակցականի մունդիրը, համազգեստը, ուսադիրները, դասական պարտիզան է։ Հայաստանի անկախացման, Գերագույն խորհրդի մասին նրա գնահատականները պարտիզանական գրոհ են Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակած Գերագույն խորհրդի դեմ»,- ասաց Ազատ Արշակյանը։

Ի՞նչ քայլեր պետք է անեն իշխանությունները։ Կա տեսակետ, որ ՀՅԴ-ին քննադատելով, պատասխանելով՝ իշխանությունները դեմոնիզացնում են զառամյալ կուսակցությանը։ «Պետք է շատ լուրջ վերաբերվել ՀՅԴ-ին, որովհետև այդ կուսակցությունն ունի բազմաթիվ կառույցներ, գաղափարախոսություն, ծրագրեր և կադրեր։ Շատ կարևոր է, թե ՀՅԴ-ի ծրագրերը որոնք են, ինչ նպատակներ են հետապնդում դրանք։ Ովքեր նրանց հետ չեն, ուրեմն նրանց դեմ են։ Սա երկար տարիներ եղել է իրենց գլխավոր լոզունգներից մեկը։ Պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի ՀՅԴ-ում գերիշխեն կառուցողականությունը, պետականաշինությունը։ Սա գործող իշխանության խնդիրն է։ Պետք է ձև գտնել և ՀՅԴ-ի հետ համագործակցել։ Չի կարելի ո՛չ փակել, ոչ էլ արտաքսել ՀՅԴ-ին, հարկավոր է գտնել համագործակցության ձև, նպաստել ՀՅԴ-ի այն ծրագրերի առաջխաղացմանը, որոնք կառուցողական են։ ՀՅԴ-ն «Սոցինտերն»-ի անդամ է։ Բոլոր լուրջ քաղաքական ուժերը լիբերալ են, միայն ՀՅԴ-ն է, որ ունի սոցիալիստական ծրագրեր։ ՀՅԴ-ն, որպես սոցիալիստական կուսակցություն, կարող է լուրջ դերակատարում ունենալ։ Եվ իշխանության գործն է՝ այնպես անել, որ ՀՅԴ-ն իրեն զգա սոցիալիստ, պայքարի սոցիալական արդարության համար»,- նշեց Ազատ Արշակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում