Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ցեղասպանության բանաձևը, ռուսական S-400-ը, ամերիկյան Patriot-ն ու F-35-ը․Էրդողանը փորձում է փրկվել նոր ռազմական հեղաշրջումից

«Էրդողանը ռուսական այդ համակարգերը [S-400-ները] գնել է հնարավոր նոր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ իր նստավայրը և/կամ ինքնաթիռը պաշտպանելու համար։ Էրդողանը 2016 թ ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար կասկածում է ԱՄՆ-ին, մինչդեռ որոշակի տվյալներով՝ Էրդողանն իր դեմ պատրաստվող ռազմական հեղաշրջման փորձի մասին իրազեկվել է ՌԴ-ից։ Հետևաբար նա վստահում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և չի վստահում ԱՄՆ-ին։ Այստեղ կարևոր գործոն է այն, որ ռուսական S-400 համակարգերն ամերիկյան այդ ինքնաթիռները ճանաչում են որպես «օտար», մինչդեռ Patriot համակարգերը դրանք ճանաչում են որպես «յուրային»․․․ Սա հենց այնպիսի իրավիճակ է, երբ տարբերվում են Թուրքիայի պետական ու Էրդողանի անձնական շահերը․․․ Ամերիկյան նորանոր պատժամիջոցներից խուսափելու համար Էրդողանը կփորձի գնել Patriot համակարգեր, զիջումների գնալ մի շարք այլ հարցերում, բայց զիջումների չի գնա S-400 համակարգերի մասով»։

Թուրքիայի կողմից ռուսական S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) ձեռքբերման հարցը վերջին երկու-երեք տարիների ընթացքում եղել և մնում է ամենասուր խնդիրներից մեկը Թուրքիա-ՆԱՏՕ ու հատկապես Թուրքիա-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների օրակարգում։ Էրդողանի վարչակարգը վաղուց ուզում է ՆԱՏՕ-ից անկախ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ ստեղծել, և Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացման և թուրք-ռուսական հարաբերությունների ջերմացման պայմաններում որպես ամենահարմար տարբերակ հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունը՝ իր S-400 համալիրներով։ Համապատասխան գործարքը Թուրքիան ու Ռուսաստանը կնքել են դեռևս 2017 թ․-ին, իսկ այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ սկսվել է նշված ապրանքի պահեստամասերի մատակարարումը։ Ընդ որում, Թուրքիայի ղեկավարությունն իր այս որոշումը բացատրում է նրանով, որ իրենք ժամանակին՝ դեռևս Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, փորձել են համանման համակարգեր գնել Միացյալ Նահանգներից, սակայն իրենց մերժել են։ Խոսքը MIM-104 Patriot («երկիր-երկինք») ԶՀՀ-ների մասին է։ Թուրքիայի մասնագետները, սակայն, ասում են, թե Էրդողանի այս քայլն ավելի շատ պայմանավորված է ոչ թե երկրի, այլ իր անձնական իշխանության, իր գլխավորած ռեժիմի անվտանգությունը ապահովելու խնդրով, որն առաջնահերթություն է դարձել 2016 թ․ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է, թե Թուրքիան պատրաստ է գնել Patriot հրթիռային համակարգեր ամերիկյան կողմից, բայց ոչ S-400-ների հաշվին։ Ռուսական արտադրության համալիրներից հրաժարվելու պահանջը Թուրքիայի նախագահը համարում է իր երկրի սուվերեն իրավունքի ոտնահարում։ Patriot-ներից բացի՝ Թուրքիան ուզում է ձեռք բերել ամերիկյան մեկ այլ հզոր զինատեսակ՝ F-35 կործանիչ-գրոհիչներ, որի արտադրության ծրագրին Թուրքիան մասնակցել է, սակայն դուրս է մնացել ռուսական S-400-ներ գնելու պատճառով։ Էրդողանը Թրամփի հետ հանդիպումից հետո ասել էր, թե ուզում է դրական արդյունքի հասնել նաև F-35-ների հարցում, և իր տպավորությամբ՝ Թրամփը կառուցողական մոտեցում ունի այս հարցին։ Բայց այս շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է, թե եթե Վաշինգտոնը մերժի իրենց՝ Թուրքիան կդիմի Ռուսաստանին՝ համանման Սու-35 կործանիչներ ձեռք բերելու համար։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն ու այս տիրույթում ի հայտ եկած հիմնախնդիրները, սրան զուգահեռ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների խորացումը մեզ հետաքրիր ոչ միայն այն պատճառով, որ այս հարցերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա, այլև այն պատճառով, որ այս խնդիրները որոշակիորեն առնչվում են նաև հայկական գործոնին։ Ու թերևս պատահական չէ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վերոնշյալ զարգացումները տեղի են ունենում այն շրջանում, երբ Միացյալ Նահանգներում՝ Կոնգրեսում կամ նահանգային, շրջանային մակարդակներում, ակտիվորեն քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Թե որքանով են երկու այս ոլորտները կապված իրար հետ՝ քննարկման լուրջ թեմա է։ Ու թեև Սենատորներ Բոբ Մենենդեսին ու Թեդ Քրուզին առայժմ չի հաջողվում Սենատում քննարկման դնել իրենց հեղինակած թիվ 150 բանաձևը (S.Res. 150) Հայոց ցեղասպանության մասին․դեկտեմբերի 5-ին այն արգելափակվել է արդեն երրորդ անգամ (սենատոր Քեվին Քրամերի կողմից), մյուս կողմից, սակայն, սենատոր Լինդսի Գրեհեմը, որն արգելափակել էր Հայոց ցեղասպանության բանաձևը Թրամփ-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո՝ Սպիտակ տան խնդրանքով, հիմա էլ ասում է, թե Թուրքիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստում։

Թեմային վերաբերող հարցերին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։

– Պարոն Գաբրիելյան, ի՞նչ իրավիճակ է այսօր վերոնշյալ հարցերի շուրջ։ Թուրքիան կարո՞ղ է որևէ պարագայում հրաժարվել S-400-ներից, թե՞ հարցը կարող ենք փակված համարել։

– Սա հենց այնպիսի իրավիճակ է, երբ տարբերվում են Թուրքիայի պետական ու Էրդողանի անձնական շահերը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պետական շահերից բխում էր (է) ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից ԱՄՆ-ից գնել այդ երկրի արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրներ և այդպիսով ստանալ նաև ամերիկյան արտադրության հինգերորդ սերնդի բազմանշանակ F-35 կործանիչներ՝ սեփական երկիրը զերծ պահելով պատժամիջոցներից ու ցնցումներից։ Մինչդեռ մենք տեսանք, որ Էրդողանը ընտրեց այլ ճանապարհ, այսինքն՝ առաջնորդվեց անձնական շահով, որը պահանջում էր ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, որոշ առումով անգամ ՆԱՏՕ-ի հակառակորդ ՌԴ-ից գնել S-400 համակարգեր, ինչի համար ԱՄՆ-ը Թուրքիային զրկեց F-35 կործանիչներից, և մնացյալ պատժամիջոցներն էլ դամոկլյան սրի նման կախվել են Թուրքիայի գլխին։

Հարցը հիմնականում կարող ենք փակված համարել, քանի որ չեմ կարծում, թե Էրդողանը պարզապես բլեֆային կամ շանտաժային քաղաքականություն էր վարում այս պարագայում, և չեմ կարծում, թե նա հետքայլ կկատարի այս հարցում, թեև դա զգալի ռիսկ է իր երկրի համար։ Դրա պատճառն այն է, որ իմ կարծիքով՝ նա ռուսական այդ համակարգերը գնել է հնարավոր նոր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ իր նստավայրը և/կամ ինքնաթիռը պաշտպանելու համար։ Ընդ որում՝ գործը կարող է և չհասնել ռազմական հեղաշրջման փորձին որևէ ավիացիոն ստորաբաժանում ներկայացնող խռովարարների 1-2 մարտական ինքնաթիռի ավիահարվածները կարող են ճակատագրական լինել Էրդողանի համար։

Կարծում եմ, որ Էրդողանը հոգու խորքում դեռ լիովին չի բացառում նման սցենարները, ինչի համար մեծ համառություն ցուցաբերեց, գործը հասցրեց իր տրամաբանական ավարտին, գնեց ռուսական համակարգերը և հիմա էլ համառորեն շարունակում է հայտարարել, որ այդ թեման փակված է իրենց համար։ Այստեղ կարևոր է, որ Էրդողանը 2016 թ ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար կասկածում է ԱՄՆ-ին, մինչդեռ որոշակի տվյալներով՝ Էրդողանն իր դեմ պատրաստվող ռազմական հեղաշրջման փորձի մասին իրազեկվել է ՌԴ-ից։ Հետևաբար նա վստահում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և չի վստահում ԱՄՆ-ին։ Մենք գիտենք, որ թուրքական ավիացիան հիմնականում բաղկացած է ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռներից, որոնք 2016 թ․ մեծապես կիրառեցին խռովարարները՝ ավիահարվածներ հասցնելով առանցքային նշանակության շենքերի ուղղությամբ։ Այստեղ կարևոր գործոն է այն, որ ռուսական S-400 համակարգերն ամերիկյան այդ ինքնաթիռները ճանաչում են որպես «օտար», մինչդեռ Patriot համակարգերը դրանք ճանաչում են որպես «յուրային»։ Ուշագրավ է, որ այս օրերին թուրքական կողմը S-400 համակարգերը փորձարկում էր տարբեր բարձրությունների վրա թռիչքներ գործող  F-16 ինքնաթիռների վրա։

Ի դեպ, ՌԴ-ից S-400 համակարգեր գնելու հարցը Էրդողանի օրակարգում հայտնվեց 2016 թ․ ռազմական հեղաշրջման փորձից արդեն ամիսներ անց, և նա կարողացավ 3 տարուց էլ պակաս ժամանակահատվածում լուծում տալ այդ հարցին։ Եվ դա այն դեպքում, որ Թուրքիան մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին մրցույթ (T-LORAMIDS) հայտարարել էր 2009 թ․ և ցայժմ արդյունքի չէր հասել։ Սա նույնպես վկայում է, որ Էրդողանը ժամանակին չէր շտապում այս հարցում, սակայն 2016թ-ից «չգիտես ինչու» սկսեց բավական շտապել այս հարցում։ Նկատենք նաև, որ 2015թ․ Էրդողանը (Թուրքիան) կարելի է ասել հեշտությամբ չեղարկեց 2013 թ․ հայտարարված T-LORAMIDS-ի արդյունքները, որոնց համաձայն հաղթել էր չինական CPMIEC ընկերությունը, և որը հարուցել էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զայրույթը (CPMIEC-ն ամերիկյան պատժամիջոցների տակ էր)։ Ընդ որում՝ 2015 թ․ դեռ գոյություն չուներ CAATSA-ն («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»), այսինքն՝ ԱՄՆ-ը Թուրքիային չէր սպառնում դրանով՝ ի տարբերություն 2019 թվականի։

Իսկ կա՞ արդյոք երկընտրանք S-400-ների ու Patriot-ի միջև, և կվերականգնվի՞ արդյոք այս ամենից հետո Թուրքիան F-35 կործանիչների ծրագրում, թե՞ ոչ։

– Իրականում երկընտրանք չկա, Էրդողանն արդեն կատարել է իր ընտրությունը և նաև ժեստ հղել ամերիկյան կողմին․ S-400 համակարգերի առաջին խմբաքանակը ստացվեց այս տարվա հուլիսի 12-ին։ Այսինքն, մի կողմից դրանց մատակարարումը նախորդեց ռազմական հեղաշրջման փորձի եռամյակին, մյուս կողմից այնպես արվեց, որ դա համընկնի 1947 թ․ նույն օրը ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առաջին երկկողմ պայմանագրի կնքմանը, որով Թուրքիան ԱՄՆ-ից պետք է ստանար ռազմական ու տնտեսական օգնություն։ Այժմ Էրդողանը պարզապես փորձում է առաջ տանել «և-և»-ի քաղաքականությունը և հայտարարում է, թե պատրաստ է գնել նաև Patriot համակարգեր և դրանք միացնել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին (S-400 համակարգերը բնականաբար չեն միացվելու դրան)։ Այդպիսով Էրդողանը ձգտում է մեղմել ամերիկյան կողմի զայրույթը, ստանալ F-35 կործանիչներ ու զերծ մնալ ամերիկյան վերահաս պատժամիջոցներից։ Թուրքիան դրան հասնելու համար նաև որոշակի հիմնավորում է գտել՝ մատնանշելով, որ ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանը, Բուլղարիան և Սլովակիան նույնպես ունեն ռուսական արտադրության S-300 համակարգեր։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ԱՄՆ-ը չի համաձայնվի F-35 կործանիչներ մատակարարել Թուրքիային (ով մինչ այս այդ ինքնաթիռների ծրագրի մասնակից երկրների թվում էր), քանի որ կա մտավախություն, որ այդպիսով այդ նորագույն ինքնաթիռները խոցելի կդառնան ռուսական հետախուզության համար (S-400 համակարգերը տվյալներ կորսան նրանց մասին)։

Քանի որ քննարկումները վերոնշյալ հարցերի շուրջ վերջին 2-3 ամիսներին ընթանում են Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ բավական դինամիկ զարգացումների խորապատկերին, այս հարցը ակամայից կապվում է թուրք-ամերիկյան օրակարգի հիմնախնդիրների հետ, ու քիչ չեն այն մարդիկ, այդ թվում՝ վերլուծաբանները, ովքեր կարծիք են հայտնում, որ ցեղասպանության հարցը այս պարագայում որոշակի խաղաքարտ է ամերիկացիների ձեռքին՝ թուրքական կողմի վրա ճնշում գործադրելու համար։ Ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի վերաբերյալ։ Սրան կարող ենք ավելացնել նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձևը, որը նախապատրաստվում է Սենատում։ Մեկը մյուսից կախվա՞ծ են։ Այսինքն՝ հնարավո՞ր է, որ, օրինակ, Թուրքիան հրաժարվի S-400-ներից կամ այլ զիջումներ անի ամերիկյան կողմին՝ թիվ 150 բանաձևը Սենատում շարունակաբար արգելափակելու երաշխիքների, խոստման դիմաց։

– Ես, իհարկե, ամերիկագետ չեմ, սակայն ամեն դեպքում չեմ կարծում, թե ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի առաջքաշումը կապված է Թուրքիայի կողմից S-400 համակարգերը գնելու գործարքի հետ, և որ ամերիկյան կողմը հուսով է այդ խնդրի արծարծմամբ հասնել նրան, որ Թուրքիան հրաժարվի ռուսական համակարգերից։ Մինչդեռ Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին մյուս բանաձևը իսկապես կապված է ռուս-թուրքական այս գործարքի հետ։ Ամերիկյան նորանոր պատժամիջոցներից խուսափելու համար Էրդողանը կփորձի գնել Patriot համակարգեր, զիջումների գնալ մի շարք այլ հարցերում (Սիրիայում ռազմական գործողությունը չվերսկսել, Լիբիա զորքեր չուղարկել), բայց զիջումների չի գնա S-400 համակարգերի մասով։ Նա ձգտելու է ամեն գնով խույս տալ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներից, որոնք կարող են լուրջ վնաս պատճառել Թուրքիայի տնտեսությանը, այդպիսով ցնցել իր դիրքերը և ժողովրդին դուրս մղել փողոցներ (տնտեսական հնարավոր պատժամիջոցներից Թուրքիայում կարող են տուժել միլիոնավոր և անգամ տասնյակ միլիոնավոր մարդիկ)։ Հայտնի է, որ Թուրքիան ներկայումս ունի տնտեսական զգալի խնդիրներ, իսկ տնտեսությունն այն ոլորտն է, թերևս միակ ոլորտը, ուր անգամ Պուտինը չի կարող լրջորեն օգնել Էրդողանին, ով մեծ պլաններ ունի առաջիկայի հետ կապված։

2023 թվականին Թուրքիայում նշանակված են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Էրդողանը և նրա կուսակցությունը, բնականաբար, ծրագրում են ամեն գնով հաղթել դրանցում, ինչից հետո Էրդողանը կկարողանա հայտարարել իր «Նոր Թուրքիայի» ստեղծման մասին, որը պետք է ստվերի Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած «Հին Թուրքիան»։  Ի դեպ, 2023 թ․ Թուրքիայում նշելու են Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, ինչը առաջին հերթին լինելու է (Աթաթուրքի) քեմալականների (որոնց շարունակ աջակցել են զինվորականները) և ոչ թե (Էրդողանի) իսլամիստների տոնը։ Կարծում եմ, որ Էրդողանը մտավախություն ունի, որ քեմալականները և նրանց աջակիցները 2023 թ ընդառաջ կարող են զգալիորեն ակտիվանալ, աշխուժանալ, միգուցե նաև ձեռնարկել նոր ռազմական հեղաշրջման փորձ կամ ավիացիայի մասնակցությամբ որևէ զինված ակցիա, և S-400 համակարգերի գնումը կարող է ապահովել Էրդողանի կառավարման երկարակեցությունը՝ առնվազն մինչև 2023 թվականը, երբ կանցկացվեն նոր ընտրություններ։ Ես հենց այս հանգամանքով եմ պայմանավորում S-400-ների գնման հարցում Էրդողանի ցուցաբերած շտապողականությունն ու համառությունը և այդ պատճառով էլ հակված չեմ, որ նա պատրաստ կլինի այս հարցում զիջումների գնալու (միգուցե ծայրահեղ դեպքում)։ Էրդողանն իր անձնական շահը վեր է դասում Թուրքիայի պետական շահից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում