Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը աճուրդի միջոցով ցանկանում է վաճառել 1977թ. արտադրության Peugeot 504 իր ավտոմեքենան` այդ գումարներն ուղղելով անապահով ընչազուրկ իրանցիների համար բնակարանաշինության ծրագրին: Մեքենան հանվել է սակարկության: Ինչպես հայտնել է սոցապահովության նախարար Սադեկ Մահսուլին, Իրանի նախագահը ցանկանում է աջակցել բարեգործական ծրագրին: Ստացված բոլոր գումարներն ուղղվելու են Մեհր ծրագրին, որը նախատեսում է բնակարանների շինարարություն չքավոր ընտանիքների համար: