Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 7-ին իր կալանավորման ընթացքում Ազգային անվտանգության կոմիտեի «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի սպանության մեջ:
Հետաքննության համաձայն, հատուկ ջոկատայինը գնդակահարվել նախկին նախագահի տանը՝ նրան կալանավորելու և հարցաքննության տանելու փորձերի ժամանակ:
Ղրղզստանի ՆԳՆ-ի տվյալներով, նախկին նախագահին կալանավորելուց հետո նրա տանը հայտնաբերվել է ութ տեսակի հրազեն: