Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Ձեռառնոցի է. ինչում են գերծանրաբեռնված դատարանները, և ինչպես թոթափել ծանրաբեռնվածությունը, որ չտուժի արդարադատությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դժգոհում է դատարանների գերծանրաբեռնվածությունից։ ԲԴԽ նախագահի խոսքերով՝ այդ գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգը կաթվածահար վիճակում է, որից էլ տուժում է արդարադատությունը։

«Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում, և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով»,-«Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է Վարդազարյանը։ Որպես ստեղծված իրավիճակի լուծում, ԲԴԽ նախագահը մի քանի լուծում է տեսնում՝օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ և դատավորների քանակ ավելացնել։

Նշենք, որ դատարանների գերբեռնվածության խնդիրը բարձրացվել է նախորդ բոլոր կառավարությունների ժամանակ, նախորդ մի քանի վարչապետներ մշտապես արդարադատության նախարարներին հանձնարարել են լուծումներ գտնել, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել։

Նոր կառավարությունը ևս այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ Նախօրեին, օրինակ, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք՝ 4000 ՀՀ դրամ։ Սկսած այս տարվա նոյեմբերի 30-ից՝ ճանապարհային երթևեկության վերաբերյալ վարչական տուգանքները դատական կարգով գանգատարկելուց առաջ այժմ պարտադիր է վերադաս մարմնին, այս դեպքում ոստիկանությանը, բողոքարկելը: Այս նախագիծը, որը մշակել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ըստ էության միտված էր վարչական դատարանների գերբեռնվածությունը թոթափելուն, քանի որ հայտնի է, որ վարչական դատարանում հայցադիմումների գրեթե 60-70 տոկոսը ՃՈ ակտերի բողոքարկման և գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ է։

Նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այո, դատարանները ծանրաբեռնված են աշխատում, բայց այնպես չէ, որ խնդիրը միայն օրենսդրական է։ Երբեմն, և շատ հաճախ դատավորները իրենք են պատճառ հանդիսանում, որ նիստերը ձգձգվում են ամիսներով, տարիներով, որոշումներ չեն կայացվում, դատավորը մի գործով խորհրդակցական սենյակ է գնում, որից մյուս գործերի քննությունը տուժում է։ Օհանյանի խոսքերով, իհարկե, կա նաև օրենսդրական խնդիր։ «Օրենքով սահմանվում է խորհրդակցական սենյակ գնալը։ Քաղաքացիական գործերով, օրինակ, շատ հաճախ պատահում են ակնհայտ անհիմն գործեր, կամ գործեր, որոնց դեպքում ելքն ակնհայտ է։ Այդ գործերով խորհրդակցական սենյակ հեռանալ պետք չէ։ Զուգահեռ կարելի է շարունակել քրեական գործերով քննությունը։ Ամեն հայտնված բացարկի միջնորդության համար խորհրդակցական սենյակ գնալ պետք չէ։ Գործեր կան, որ հնարավոր է 100 անգամ բացարկ հայտնել, պատկերացրեք՝ դատավորը 100 անգամ էլ գնա խորհրդակցական սենյակ, ուր ենք հասնելու։ Եվ հետո դատարանների գերբեռնվածությունը թոթափելու համար հեծանիվ հորինել պետք չէ։ Պարզապես դատավորները պետք է գործերը քննեն մեկ նիստով, ինչպես պահանջում է օրենքը, այլ ոչ թե ամիսներով կամ տարիներով: Դա այնքան տրիվիալ հարց է: Պարզապես պետք է բյուրոկրատիան վերացնել:

Դատավորը պետք է գործին նախապես ծանոթ լինի, գործերը քննի և ավարտի մեկ նիստով: Այսքան բան։ Ամերիկյան փորձը նայեք, մուրճի մեկ հարվածով արագ որոշում է կայացնում՝ հայցը բավարարել, կամ մերժել»,- ասաց Օհանյանը։

Եվ հետո նիստերի անհիմն ձգձգմանը, ըստ մեր զրուցակցի, նպաստում է այն հանգամանքը, որ նիստին ով իր պարտքն է համարում հայտարարություն անել, արտահայտվել, արտահայտվում է յուրաքանչյուր պահի, ինչ-որ առարկություններ է ներկայացնում, ընդհատում է։ «Դրա համար էլ մենք մեր նիստերում դոփում ենք տեղում, առաջ չենք գնում։ Օրինակ՝ Քոչարյանի գործը։ Իբրև թե մարդու իրավունքների մասին ենք մտածում, մարդիկ բացարկ են ներկայացնում, դատավորը գնում է խորհրդակցական սենյակ, գալիս է, հետո էլի միջնորդություններ են ներկայացվում, հետո կողմերը որոշում են արտահայտվել այս կամ այն հարցի վերաբերյալ, և կապ չունի, թե դա որքանով է այդ պահին անհրաժեշտ։ Իրականում այս ամենով ավելի են խախտվում մարդու իրավունքները՝ տուժողների իրավունքները, գործով ներգրավված այլ անձանց իրավունքները, որովհետև գործը տեղից չի շարժվում։ Անընդհատ վեճ, բացարկ, ինքնաբացարկ, հայտարարություն, առարկություն։ Այսպես չի լինում, այսպես չի կարող լինել»,- ընդգծեց նախկին դատավորը։

Նշենք, որ Քոչարյանի գործով վերջին նիստերից մեկի ժամանակ այս մասին խոսեց նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։

Նա նշել էր, որ գործով ներգրավված պրոֆեսիոնալ փաստաբանները կարող են իրենց խոսքը ավելի սեղմ ձևակերպել, և այդ պրակտիկան կիրառվում է այլ երկրներում։ «Ես ողջամիտ եմ համարում նման սահմանափակման կիրառումը դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ։ Եթե մի անձի պաշտպանում է մի անի ներկայացուցիչ, նրանք բնավ զրկված չեն տեսակետները կոնսոլիդացնել։ Դատավարական գործողությունների համար ժամանակային սահմանափակում պետք է կիրառել։ Հակառակ դեպքում այդ դատավարությունը կվերածվի դեստրուկտիվ մի պրոցեսի»,- ասել էր Եգորյանը։

Պարգև Օհանյանի խոսքերով՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար կարելի է նաև մասնագիտական դատարաններ ստեղծել, քանի որ գործերը շատ են, պետք է ստեղծել նաև միջդատական վարույթների վրա հսկող դատարաններ, որպեսզի դրանք զբաղվեն միայն խափանման միջոցների քննությամբ, հետախուզման, խուզարկության թույլտվությունների հարցերը քննեն, որպեսզի ծանրաբեռնված դատավորները գործերը, նիստերը չձախողեն, ասենք, կալանքի որոշում քննելով։ «Սրանք են լուծումները մի իրավիճակի, որը առաջացել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Ինչպես վարչական, այնպես էլ քրեական գործերով նիստերը չի կարելի այդքան ձգել։ Դա ձեռառնոցի է ինչպես կողմերի, այնպես էլ երկրի նկատմամբ։ Բա դրա համար էլ դատարանները կծանրաբեռնվեն»,- եզրափակեց Օհանյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում