Thursday, 18 04 2024
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Մրցակցություն ապագայի, ոչ թե անցյալի հետ

Միանգամայն հասկանալի է հանրային այն վրդովմունքը, որ առաջանում է նախկին իշխող համակարգը ներկայացնող տարբեր թևերի տարբեր ձևաչափերով քաղաքական և քարոզչական աշխուժությունից: Ավելորդ է մեկնաբանել այդ վրդովմունքի պատճառները: Դրանք միշտ չէ, որ նոր իշխանության հանդեպ անվերապահ վստահության և համակրանքի արգասիք են, այլ պարզապես հենց նախկին իշխանության գնահատական: Եվ դրանով իսկ հանրային այդ վերաբերմունքը ավելի խոսուն է դառնում: Այդուհանդերձ, որքան էլ ասվի այն մասին, թե «բոլորին պետք էր բանտ» ուղարկել կամ արգելափակել, և խնդիրները կլինեին լուծված, որոշակի «ուտոպիստական» կամ շատ միամիտ մոտեցում է, որը գործնականում հղի է մի շարք վտանգներով ու ավելորդ ռիսկերով, որոնք հանրությանը խնդիրներ լուծելու հնարավորության փոխարեն կտային նոր խնդիրներ:

Կա շատ պարզ իրողություն, որ պետությունը, հանրությունը չի կարող զարգանալ քաղաքական միատարրության կամ միապաղաղության պայմաններում, և, ըստ այդմ, անհրաժեշտ է կոնֆլիկտ, որքան էլ լինի տարօրինակ: Իհարկե, հույժ կարևոր է մշակույթը, ավանդույթն ու օրենսդրական-ինստիտուցիոնալ դաշտը, որտեղ պետք է ծավալվի այդ կոնֆլիկտը հանրության ու պետության զարգացման տարբեր պատկերացումների միջև: Բայց բախումը հույժ կարևոր է, որպես զարգացման խթան, մոտիվ: Եվ այստեղ էլ ի հայտ է գալիս մեկ այլ պարզ իրողություն, թե հանրությունն ինչպիսի սուբյեկտներ է ձևավորում մրցակցային բախում խթանելու համար՝ մրցակցության մշակույթի խթանման խնդրին զուգահեռ: Եթե չեն ձևավորվում նոր սուբյեկտներ, նոր միջավայրեր, մրցունակ առաջարկներ հանրությանը՝ թե՛ միջավայրի, թե՛ մշակույթի, թե՛ բովանդակության առնչությամբ, հինը որևէ կերպ գտնելու է այսպես ասած՝ ծլարձակելու տարբերակը, եթե անգամ պատվի բետոնով, ինչպես, օրինակ, հաճախ ականատես ենք լինում կենցաղում:

Ինչ խոսք, հանրային որևէ համակրանքի կամ վստահության փոխարեն դրանք կարող են արժանանալ և մեծ մասամբ արժանանում են հանրային քննադատության, սակայն դա արդեն այլ խնդիր է և, մեծ հաշվով, քիչ առնչություն ունի ապագայի էֆեկտիվության հանրային և պետական խնդրի լուծման հետ: Այդ էֆեկտիվությունը պահանջում է մրցակցություն ապագայի, ոչ թե անցյալի հետ: Եվ այդ իմաստով, իհարկե, ողջունելի է, օրինակ, նախաձեռնությունը, որ իրականացրել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը համախոհների հետ, կազմակերպելով Հայաստանում քաղաքական կյանքի ձևաչափային և բովանդակային արդիականացման հարցում շահագրգիռված ուժերի, անհատների հավաք: Հայաստանում նոր էլիտայի ձևավորման գործընթացը պահանջում է նախաձեռնողականություն, ոչ թե նախահարձակություն: Սակայն այդ երևույթը դեռևս պետք է վերածել հասարակական-քաղաքական կյանքի գերակա տրենդի, միաժամանակ, իհարկե, դրան հաղորդելով առարկայականություն քննարկումների բովանդակության տեսանկյունից: Վերջին հաշվով, այստեղ խնդիրը մեկը գտնելը կամ ձևավորելը չէ, այլ շատերի համակեցության և մրցակցության միջավայր ստեղծելը և դրա գեներատիվ մեխանիզմներ մշակելը: Դա պահանջելու է մեծ աշխատանք, համբերություն, ստեղծագործականություն, կրեատիվ, և գոյություն ունեցող ազգային, քաղաքական կարծրատիպերից, միֆականությունից ձերբազատում: Խոսքը մարաթոնյան աշխատանքի մասին է, ըստ այդմ պահանջվելու են ուժեր, որոնք համարժեք են դիստանցիային և ապագայի հետ մրցակցության պահանջներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում