Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ անդամ երկրների տարածքում աշխատողներին կենսաթոշակների տրամադրման մասին համաձայնագրի կնքմանը, համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց կայքում՝ գրում է ria.ru-ն:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության Կառավարության առաջարկությունը` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողներին կենսաթոշակների տրամադրման մասին պայմանագ ստորագրման մասին: Թույլատրել Ռուսաստանի Աշխատանքի նախարարությանը սույն Համաձայնագրի ստորագրման բանակցությունների ընթացքում հաստատման ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից իր նախագծում ոչ հիմնարար փոփոխություններ մտցնելը»,- ասվում է փաստաթղթում:
Փաստաթղթի համաձայն՝ Պուտինը հավանություն է տվել այդ համաձայնագրի ստորագրմանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում: