Սիրիայի Դերաայի նահանգում՝ Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու, երեք երեխա է զոհվել ականի պայթյունից, տուժել են ևս չորսը: Այդ մասին հայտնել է Սիրիայի Syria TV պետական հեռուստաալիքը:
«Դերաայի նահանգի Նասիբ գյուղում՝ Հորդանանի սահմանից ոչ հեռու, 3 երեխա է զոհվել, ևս չորսը վիրավորվել ահաբեկիչների դրած ականի պայթյունի հետևանքով»,- հայտնել է հեռուստաալիքը:
Գյուղի մերձակայքում է գտնվում համանուն սահմանային հսկիչ անցակետը։