Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի և Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների սուվերեն իրավուքները և չի կարող նրանց համար իրավական հետևանքներ ունենալ: Այդ մասին ասված է Եվրամիության գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հավանության արժանացած հայտարարության մեջ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտում է երրորդ պետությունների սուվերեն իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին և չի կարող ոչ մի կարգի իրավական հետևանքներ ունենալ երրորդ պետությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ «Եվրախորհուրդը ոչ երկիմաստ կերպով հավաստում է իր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի այդ գործողությունների նկատմամբ։