Tuesday, 19 03 2024
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»

Նեմեց Ռուբոյի սանձարձակ մարտահրավերը ոստիկանությանը

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել: Ոստիկանությունից փոխանցել են, որ կա հարուցված քրեական գործ, դրա շրջանակներում էլ գործողություններ են իրականացվում, սակայն չեն մանրամասնել, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:

2008 թվականի քաղաքական իրադարձություններից հետո գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Բջնի» գործարանն աճուրդի էր հանվել, ու հենց Ռուբեն Հայրապետյանն էր այն գնել: Լուրեր կան, որ այս խուզարկությունը նաև այդ գործի շրջանակներում է: Մամուլի որոշ հրապարակումների համաձայն, Ռուբեն Հայրապետյանը նաև «Զարգացման հայկական բանկի» ու Զեյթունի կահույքի ֆաբրիկայի սեփականատերն է: 2012-2018 թվականներին զբաղեցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ըստ լրատվական կայքերի, կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ: Դրանց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրով նախատեսված պարտականությունները ու յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա: Ըստ այդ լուրերի, նա այդ ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքել հենց իր ընկերությունների հետ շինարարության համար: Այս նկարագրությունը պատահական չարեցինք․ Ռուբեն Հայրապետյանը կարող է անցնել մի քանի խոշոր գործերով, մանավանդ որ եղել է նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից ու ենթադրելի է, որ մասնակցել է նախկին իշխանության հանցավոր գործողություններին։

Նեմեց Ռուբո մականունով հայտնի օլիգարխի կցկտուր բացատրություններից, իհարկե, կարելի է հասկանալ, որ խուզարկությունը կապված է ՀՖՖ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման հետ, համենայնդեպս, նա տվել է Արմեն Նիկողոսյանի անունը, որը մարզական մեկնաբան է ու ֆեդերացիայի գործող գործկոմի անդամ։

«Միանգամից ասեմ ձեզ՝ որևէ հարցի չեմ պատասխանելու, մեկ, երկրորդը՝ ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել: Իզուր տեղը մի կանգնեք, հետ գնացեք, Արմեն Նիկողոսյան, էդ մատնաչափիկին հարցրեք»,- խուզարկության ավարտից հետո իր առանձնատան մոտ լրագրողներին ասել է Հայրապետյանը:

Լրագրողների հարցին՝ խուզարկության արդյունքում ինչ-որ բան հայտնաբերվե՞լ է, նա հեգնել է․ «Հա, մի հատ SU-35 սամալյոտ են գտել, ինքնաթիռ, մի հատ T-90 տանկ, մի քանի հատ էլ БТР u БМП»:

Միանգամից աչքի է զարնում քրեականացված այս օլիգարխի ցինիզմը, որը հնարավոր չէ այլ կերպ բնորոշել, քան մարտահրավեր ոստիկանությանը կամ օրինականության հաստատման գործընթացին։ Պատկերացնո՞ւմ են՝ ոստիկանությունը ներկայացնում է դիմակավորված «սպեցնազի» գործողության տեսարան, իսկ Հայրապետյանը նրան փաստորեն ծաղրում է՝ խուզարկությունը ներկայացնելով որպես շոու։ Ուշագրավ է, որ Նեմեց Ռուբոն իրեն դարձյալ վեր է դասում օրենքից՝ որակումներ տալով կոնկրետ մարդու, «բեսպրեդելի» հասնող ցինիզմով որոշելով իր ձերբակալվել-չձերբակալվելու հարցը։

Ռուբեն Հայրապետյանի ցինիզմը սթափեցնող ապտակ է ոստիկանության համար, ու առնվազն խորհելու տեղիք պետք է տա, որովհետև պոտենցիալ հանցագործի, քրեական հետագիծ ունեցող անձի նման պահվածքը վկայում է ոստիկանության, իրավապահ համակարգի անհուսալի խեղճության մասին։ Այսպիսի դրվագները բազմաթիվ են, ու բոլոր դեպքերում ոստիկանությունը նսեմացվում է։ Անհրաժեշտ է րոպե առաջ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել ոստիկանությունում, ԱԱԾ-ում՝ նրանց «պորտալարը» հին համակարգի հետ կտրելու համար։ Այդ դեպքում Նեմեց Ռուբոն ու մյուսները «դուխով» չեն արտահայտվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում