Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

Նշանակալի քաղաքական զարգացում, հաղթանակ. միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Սենատի որոշմանը

ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունումը հայտնվել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ների աչքից չի վրիպել ինչպես սենատոր Ռոբերտ Մենենդեսի հուզմունքը, այնպես էլ Սենատի կողմից «ցեղասպանություն» բառի վրա արված կարևոր շեշտադրումն ու հանրապետական սենատորների քվեարկությունը՝ հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:

«CNN»-ի հոդվածագիրը Կոնգրեսի կողմից «ցեղասպանություն» բառը նշելը համարել է նշանակալի քաղաքական զարգացում՝ շեշտելով, որ Թուրքիան շարունակում է մինչև օրս պնդել, որ այդ սպանությունները ցեղասպանություն չեն, վիճարկում է զոհերի թիվը: «Թրամփի վարչակազմը հանրապետական սենատորներին հորդորել էր արգելափակել նմանատիպ առաջարկները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն պատճառաբանությամբ, որ դա կարող է թուլացնել Թուրքիայի հետ բանակցությունները»,-նշել է պարբերականն ու նկատել՝ այնուամենայնիվ, հինգշաբթի օրը առարկություններ չեղան:

Հեղինակավոր «The Guardian» պարբերականը նկատել է՝ ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը՝ Թրամփի և Էրդողանի: «Մինչև այժմ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ի դաշնակից՝ ճնշելու Հայոց ցեղասպանության ճանաչումը և սպառնում էր երկկողմ հարաբերությունների հետևանքների համար: Սպիտակ տունը, մտահոգվելով Էրդողանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները չսրելու համար, փորձել էր ձգձգել Սենատի քվեարկությունը… Սակայն հինգշաբթի օրը Թրամփը, կարծես թե, չկարողացավ համոզել Սենատի իր որևէ կողմնակցի՝ դեմ արտահայտվելու դրան»,-նկատել է պարբերականը։

«NBC News»-ի աչքից չի վրիպել բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսի հուզմունքը: «Ես շնորհակալ եմ, որ այս բանաձևն անցավ այն ժամանակ, երբ դեռ ողջ են այդ ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդիկ»,-ասել է Մենենդեսը՝ դադար տալով, որովհետև արցունքները խեղդել են:

Լրատվամիջոցը նաև շեշտել է, որ բանաձևը միաձայն ընդունվել է երեք տարբեր հանրապետական սենատորների կողմից երեք անգամ արգելափակելուց հետո:

Հեղինակավոր «The New York Times»-ը ամբողջ աշխարհի հայերի համար խորհրդանշական հաղթանակ է համարել, որ առաջին անգամ Սենատը 1915-ին Օսմանյան կայսրության ձեռքի տակ 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունները անվանել է որպես ցեղասպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում