Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կ․ Պոլսի պատրիարքարանը վերադառնում է համազգային ուղեծիր. «Կարճ կապենք»

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: 12 տարվա դադարից հետո պատրիարքարանի թափուր գահը վերջապես համալրվեց: Սա չափազանց կարևոր փաստ է, քանի որ վերաբերվում է հայ ժողովրդի համազգային խնդիներին, իսկ պատրիարքարանը աշխարհասփյուռ հայության ազգային կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Վերջին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության և նրա՝ այլևս անգործունյա լինելու հանգամանքի հետ կապված թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս նոր պատրիարքի ընտրություններ կազմակերպել: Իշխանությունների կտրուկ միջամտության հետևանքով պատրիարքության հոգևոր խորհուրդը տեղապահ էր ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Վերջինս թուրքական իշխանությունների համար չափազանց ձեռնտու թեկնածու էր և անկասկած նրա քայքայիչ գործունեությունը ապակայունացնում էր հայ համայնքի առանց այդ էլ լարված իրավիճակը: 

Աթեշյանի տեղապահության շրջանում պատրիարքությունը, հայտնվելով թուրքական իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ, նրանց դրդմամբ` հակահայկական կեցվածք էր ընդունել: Օրինակ նա հայտարարել էր, որ համշենահայերը և առհասարակ բոլոր չմկրտվածները չեն կարող հայ լինել: Իսկ ավելի կոնկրետ՝ պատրիարքարանը խուսափում էր մկրտել իսլամացած հայերին՝ առաջադրելով արհեստական ֆինանսական խոչընդոտներ, այդ իսկ պատճառով մարդիկ ստիպված էին լինում մկրտվել Էջմիածնում: Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրում են տարբեր տվյալներով շուրջ 4 միլիոն հայեր, որոնց մեծագույն մասը դավանում են Իսլամ:

Բացի այդ, պատրիարքարանը 2015 թ. Ապրիլի 24-ին պատարագ է մատուցել Գալիպոլիի ճակատամարտում զոհվածների հիշատակի համար, այն դեպքում, երբ այդ նույնը օրը աշխարհի բոլոր հայերը սգում և ոգեկոչում էին Ցեղասպանության 100-ամյակի տարելիցը:  Իսկ Էջմիածնից եկող յուրաքանչյուր քննադատություն որակվում էր որպես Հայաստանի Հանրապետության կողմից միջամտություն իր ներքին գործերին: Այսպիսի ծանր իրավիճակում պատրիարքարանը հայտնվել է ևս երկու անգամ նախորդ դարում, առաջինը՝ Մուստաֆա Քեմալի իշխանության գալուց հետո և 1940-ական թթ.-ին: Պատմական փորձը ցույց է տալիս, այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները միջամտել են պատրիարքության ներքին խնդիրներին և թույլ չեն տվել պատրիարք ընտրել, Թուրքիայի հայ համայնքի շրջանակներում խառնաշփոթ և խորը լարվածություն է ստեղծվել՝ ընդհուպ տարբեր հոսանքների ձևավորում: Հույս հայտնենք, որ Սահակ սրբազանին կհաջողվի պատրիարքարանին ու առհասարակ հայ համայնքին հանել ճգնաժամային իրավիճակից և ազգային այդ կարևորագույն ինստիտուտը վերադարձնել համազգային հիմնախնդիրների տրամաբանություն: 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում