Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Ծրագրավորողների և կենսաբանների համատեղ աշխատանքը՝ հայկական ԴՆԹ-ի ուսումնասիրության ոլորտում

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ PMI Science-ի և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի համատեղ Datathon ծրագիրը, որն իրականացվում է արդեն երկրորդ անգամ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գենոմի ոլորտի ուսումնասիրությունները Հայաստանում և հանդիսանում է բացառիկ հնարավորություն հայ գիտական հանրության համար։
«Մենք Datathon միջոցառումը կազմակերպել ենք «PMI Science»-ի, ինչպես նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Կենսաինֆորմատիկայի խմբի հետ համատեղ, ավելին, LABZ.AL ընկերությունը իր տվյալագետների խմբին տրամադրել է մեզ, որոնք այս ամբողջ ընթացքում օգնել են մեզ իրականացնելու այս ծրագիրը։ Ի սկզբանե սկսել ենք 3 շաբաթ առաջ և ունեցել ենք 110 դիմորդ, որոնցից վերջնական փուլ անցել են 67 հոգի և 22 խումբ։ Այս խմբերը մոտ 9 օր աշխատել են ԴՆԹ հետազոտությունների ոլորտում բիոինֆորմատիկների խմբի կողմից տրամադրված տվյալների վրա, որն իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի քրոմոսոմների վերջույթներ, որոնք կոչվում են թելոմերներ։ Թելոմերների ուսումնասիրությունը շատ կարևոր դեր է կատարում քաղցկեղի և ծերացման ուսումնասիրության գործում։ Այս 22 խմբերից միայն 7-ն անցան եզրափակիչ փուլ և նրանցից երեքն էլ կհայտարարենք այսօրվա հաղթողներ»,- ասաց ISTC հիմնադրամի Start up աքսելերացիոն ծրագրերի կոորդինատոր Գայանե Հակոբյանը:

«Ֆիլիպ Մորրիս» ընկերության գիտահետազոտական կենտրոնի էկոհամակարգերի ղեկավար Մարիամ Դավթյանն իր հերթին շեշտեց, որ իրենց նպատակն է խթանել միջդիսցիպլինար ոլորտների համագործակցությունը, մասնավորապես բիոինֆորմատիկայի, մոլեկուլյար բիոլոգիայի ոլորտի գիտական աշխատանքների և ծրագրավորողների։

«Անցյալ տարի իրականացված միջոցառումը վերաբերում էր միկրոբիոմիքսին, միկրոբիոտային վերաբերող գենետիկական տվյալների վերլուծությանը, իսկ այս տարի արդեն հայկական գենոմին է վերաբերում, այսինքն հայկական ԴՆԹ կոդի վերլուծությանը վերաբերող տվյալների մշակման մասին է։ Ինչ է սա նշանակում․ ինչպես գիտեք հիմա ամբողջ աշխարհում ինովացիան գտնվում է ոլորտների խաչմերուկում, այսինքն դա միայն մաթեմատիկա չի, դա միայն կենսաֆիզիկա չի, դա միայն ֆիզիկա չի, այլ նորարարությունը թափանցում է արդեն գիտություն և տեխնոլոգիաները շատ են օգնում գիտությանը ։ Ծրագրին մասնակցել են գրեթե 100 հոգի գիտնականներ, տվյալագետներ և ծրագրավորողներ, ովքեր օգնել են մոլեկուլային կենսաբանության ոլորտի գիտնականներին մշակելու և գտնելու տվյալների վերլուծության ավելի արդյունավետ մեթոդ և միջոցներ։

Կենսաբանները և ծրագրավորողները մի քանի շաբաթ համատեղ աշխատել են և արդյունքում 7 թիմեր , որոնք անցել են հաջորդ փուլ իրենց աշխատանքներով նրանցից էլ երեքն էլ այսօր կստանան մրցանակներ լավագույն լուծումների համար»,-հավելեց նա։

Նախաձեռնության հեղինակները խիստ կարևորեցին այսպիսի ծրագրերի շարունակական իրականացումը՝ նշելով, որ այսպիսով տվյալագետների և կենսաբանների միջև համագործակցության մի նոր մշակույթ է ներդրվում, ինչն էլ իր հերթին հետագայում կարող է տարածվել նաև այլ ոլորտների վրա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում