Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը երկիր ժամանելուց հետո դիմել է Արգենտինայում քաղաքական ապաստանի փոխարեն փախստականի կարգավիճակի ստանալու համար: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հարավային Ամերիկայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Մորալեսը և Բոլիվիայի առողջապահության նախկին նախարար Գաբրիելա Մոնթանյոն ստորագրել են համապատասխան խնդրագրերը Էսեիսայի օդանավակայան ժամանելուն պես և կստանան այդ կարգավիճակը մոտ ապագայում»,- ասվում է հայտարարության մեջ:
Մորալեսը, որը քաղաքական ապաստան էր ստացել Մեքսիկայում՝ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո, և Մոնտանյոն ժամանել են Բուենոս Այրես հինգշաբթի առավոտյան: Նրանց ժամանումից առաջ Արգենտինայի կառավարությունը նրանց և Մորալեսի վարչակազմի ևս երեք նախկին անդամներին տվել է քաղաքական ապաստան: