Դեկտեմբերի 12-ին ԵՄ գագաթաժողովում վիճել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Պատճառը կլիմայի փոփոխության խնդիրն էր՝ հայտնում է TASS-ը:
Ֆրանսիայի ղեկավարը պնդում էր, որ ատոմը էներգիայի ածխածնային չեզոք աղբյուր է, և այն վտանգավոր չէ: Մերկելը վիճել է նրա հետ, որի պատճառով հանդիպումը ձգվել է ավելի քան վեց ժամ: Կանցլերի հետ համակարծիք են եղել նաև Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Ավստրիայի ներկայացուցիչները:
Կլիման դարձել է ԵՄ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը: Միջոցառումից հետո Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը նշել է, որ ասոցիացիան համաձայնություն է ձեռք բերել այս ոլորտում ռազմավարության վերաբերյալ, բայց մի երկիր հրաժարվել է միանալ դրան: Մերկելը շուտով խոստովանել է, որ խոսքը Լեհաստանի մասին է:
Եվրախորհրդի ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ասոցիացիան նորից կփորձի բանակցություններ վարել Վարշավայի հետ: «Մենք հասկանում ենք, որ Լեհաստանին ավելի շատ ժամանակ է պետք»,- բացատրել է Միշելը: