Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

Սենատի ֆոնին Լազարևյան ակումբի նիստ՝ Հայաստանում. Երևանի հարցը Մոսկվային

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ պաշտպանության նախարարությունում 2020 թվականի բյուջետային հատկացումների թեմայով խորհրդակցությանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է ԱՄՆ Սենատում նախօրեին միաձայն ընդունված բանաձևին, որը ճանաչում է հայերի ցեղասպանությունն ու դատապարտում թուրքական ժխտողականությունը: Սենատում ընդունված բանաձևը դիտարկվում է Հայաստանի և Արցախի էքզիստենցիալ անվտանգության համատեքստում:

Միաժամանակ, նույն համատեքստում պետք է դիտարկել մեկ այլ փաստաթուղթ, որը ևս միջազգային իրավունքի ուժ չունի, սակայն ոչ միայն իր բնույթով է սպառնալիք Հայաստանի համար, այլև գործնականում կառուցված է Հայաստանի և հայության շահերի ու անգամ կյանքերի վրա: Խոսքը ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որ կնքվել է 1921 թվականին Քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև, բայց որին հավատարմություն են հայտնել ժամանակակից Ռուսաստանն ու Թուրքիան էլ: Այդ տեսանկյունից ստացվում է արտառոց պատկեր, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը դաշնագրային մի հարաբերություն ունի Հայաստանի սպառնալիք պետության հետ, որի բովանդակությունն իսկ հենց այդ սպառնալիքների արտացոլում է:

ԱՄՆ Սենատում և փաստորեն Կոնգրեսի երկու պալատներում էլ հայերի ցեղասպանության ճանաչման իրողության ֆոնին ռուս-թուրքական պայմանագրի հանգամանքը ընդգծվում է էլ ավելի սրությամբ: Եվ այստեղ առանձնակի խորհրդանշականություն է ստանում այն, որ Սենատից ստացված տեղեկության, լուրի ֆոնին՝ Երևանում տեղի է ունենում արդեն ոչ անհայտ Լազարևյան ակումբի նիստը՝ դրա հիմնադիր Զատուլինի և առաջին անգամ փաստորեն նաև պաշտոնական Երևանի ներկայացուցչի՝ վարչապետի խոսնակի մասնակցությամբ: Մինչ այդ ակումբի նախորդ երկու նիստերում պաշտոնական Երևանը չի եղել որևէ կերպ ներկայացված:

Ինչո՞վ է պայմանավորված ներկայությունն այս անգամ, ի՞նչ է փոխվել: Սա, իհարկե, առաջին հայացքից ոչ էական թվացող, սակայն նշանակալի հարց է: Պատճառը ներքի՞ն դիրքավորումներում փոփոխությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի հարցում Մոսկվայի վերաբերմունքի փոփոխությունը, թե՞ Լազարևյան ակումբի երևանյան նիստը Սենատից ստացված տեղեկության ֆոնին իր վրա կրում է արտաքին փոփոխությունների որոշակի կնիք: Ի վերջո, ԱՄՆ-ում հայկական հարցի նոր մակարդակը անշուշտ բերում է հայ-ռուսական հարաբերության նոր որակի խնդրի: Իսկ այդ հարցում էական նշանակություն ունի ռուս-թուրքական պայմանագրի հանդեպ Ռուսաստանի նոր մոտեցումն ու դիրքավորումը:

Եվ այստեղ արժե ուշադրության արժանացնել մի հանգամանք: Օրերս «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականում Լազարևյան ակումբի հիմնադիր Կոնստանտին Զատուլինը հոդված էր հրապարակել Նժդեհի աղմկոտ թեմայով՝ ի դեպ, պաշտպանելով Նժդեհին ռուսական պրոպագանդայից և նաև հպանցիկ, բայց անդրադառնալով փաստորեն քեմալիստական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի պայմանավորվածություններին և համարելով, որ Նժդեհը ունեցել է բոլշևիկներին չվստահելու հիմքեր:

Երևանում կհարցնե՞ն Զատուլինին՝ արդյոք ներկայիս Ռուսաստանին չվստահելու հիմքեր չե՞ն այն պայմանավորվածություններն ու գոյություն ունեցող նաև հարյուրամյա պայմանագիրը, որ կա Մոսկվայի և Անկարայի միջև: Եվ կդնի՞ այդ հարցը Մոսկվայի առաջ պաշտոնական Երևանը, որ առաջին անգամ ներգրավվել է Լազարևյան ակումբի շրջանակ: Այլապես ո՞րն է ներգրավման իմաստը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում