ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին և հանձնաժողովի անդամներին:
«Հաջողություններ մաղթեցի նոր ձևավորված մարմնի աշխատանքներին: Զրուցեցինք հակակոռուպցիոն մարմնի աշխատանքների և այդ ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: