Գերմանիայի Բլանկենբուրգ քաղաքի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ: Ավելի քան 25 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Մեկ մարդ անհետ կորել է․ նրա որոնումները շարունակվում են:
Euronews տվյալներով, շենքն ամբողջությամբ տարհանվել է: Տարհանվել է նաև հարևանությամբ գտնվող մանկապարտեղը: Ոստիկանությունը բացառել է հարձակման վարկածը: Ըստ նախնական տվյալների ՝ շենքում գազ է պայթել: