Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Ստահակների վերջին հանգրվանը. Կարեն Կարապետյանը իրեն հոգեհարազատ պաշտոն գտավ Ռուսաստանում

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ:

«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նորմալ չի համարում այն հանգամանքը, որ Հայաստանում նման բարձր պաշտոն զբաղեցնող անձն այժմ ընդգրկվում է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանը մասնավորապես նշեց. «Բայց ավելի նորմալ չէ և շատ տխուր է այն գիտակցումը, որ Հայաստանում նախկինում բարձրագույն պետական պաշտոններ են զբաղեցրել մարդիկ, որոնք մինչ օրս այդպես էլ չեն պատկերացնում ու չեն հասկացել, թե իրենք ինչ պաշտոն են զբաղեցրել»։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանն իր համար շատ հոգեհարազատ պաշտոն գտավ. «Սա ուղղակի դաս պետք է լինի մեզ, որ բարեվարքության մեր պատկերացումները վերանայենք։ Երբ մարդիկ պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում կամ պետք է զբաղեցնեն՝ բարեվարքության ստանդարտները հասարակությունը և քաղաքական էլիտան պետք է լավ պատկերացնեն ու ունենան ֆիլտրեր, որպեսզի նման մարդիկ շանս չունենան Հայաստանում որևէ պաշտոն զբաղեցնելու»։

Փաստորեն Մոսկվան ապաստան է տալիս քրեական տարբեր գործով անցնող Հայաստանի նախկին պաշտոնյաների, որևէ գործով չանցնող այլ պաշտոնյայի էլ պաշտոն է տալիս. սա խոսո՞ւմ է ռուսական վերաբերմունքի մասին՝ հարցին ի պատասխան քաղաքագետն արձագանքեց. «Այսպես կոչված հայ-ռուսական բարեկամությունը և Ռուսաստանը, որպես պետություն, դառնում են Հայաստանում բոլոր ստահակների վերջին հանգրվանը»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանն այս կերպ շնորհակալություն է հայտնում Կարեն Կարապետյանին իր մատուցած «ծառայությունների» դիմաց: «Մեր հեղափոխությունը թույլ չտվեց, որ նա այստեղ արմատներ գցի, իր սև գործը շարունակի, դրա համար էլ գնաց Ռուսաստան ու պաշտոն ստացավ. իրենց ագենտն է, ինչո՞ւ չպետք է ստանար որ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ քաղաքագետը նշեց. «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց Ռուսաստանը համարում է թունավոր երկիր, ահաբեկչություն նախաձեռնող, ահաբեկչությանը մասնակցող և ֆինանսավորող երկիր։ Այդ մասին գիտի ամբողջ աշխարհը, և պատահական չէ, որ պատժամիջոցները վեց ամսով երկարաձգել են, պատահական չէ հերթական դոպինգային սկանդալը, որի արդյունքում Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային սպորտային մրցույթներին մասնակցելու իրավունքից։ Աշխարհն այդ մասին գիտի, բայց ցավն այն է, որ մեր հասարակության մի ստվար զանգված դա չգիտի, հին պրոպագանդայով են առաջ շարժվում»։

Արկադի Վարդանյանը հավելեց. «Հանցագործներին միշտ էլ նման վերաբերմունք է ցույց տալիս Ռուսաստանը։ Իմ դեմ սուտ քրեական գործեր էին հարուցել ինչպես 2000-ին, այնպես էլ 2013 թվականին. բոլորը, ովքեր դրան անմիջականորեն մասնակցում էին, Ռուսաստանում պաշտոնական առաջխաղացումներ են ունեցել։ Դա իրենց ոճն է, բայց ես չգիտեմ՝ ինչո՞ւ են մեր իշխանությունները քնած մնացել։ Մի՞թե չեն հասկանում, չեն կարողանում վերլուծել՝ զարմացած եմ»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում