Թբիլիսիի կենտրոնում գովազդային վահանակներ են տեղադրվել, որոնք կոչ են անում մեր հարևաններին դիմավորել Նոր տարին Երևանում: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը։
Կարապետյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217440170861938&id=1405208089