Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հարյուր անգամ սեղմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը՝ օկուպացված Դոնբասը Ուկրաինային վերադարձնելու դեպքում և էլ ավելի շատ անգամ՝ Ղրիմը վերադարձնելու դեպքում:
Զելինսկին այս մասին ասել է «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը սեղմել Է արդյոք Պուտինի ձեռքը դեկտեմբերի 9-ին Փարիզում:
«Այո՛: Այո՛: Իսկ ինչպես կարելի է այլ կերպ վարվել բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ: Ինչպես կարելի է առանց դրա երկխոսություն սկսել», – ընդգծել է Զելինսկին: