Լուրեր
Թուրքիան անցել է թույլատրված գիծը. Հովհաննես Իգիթյան
  • 13:16
  • 2019-12-13
  • Դիտումներ՝ *

Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Վերջինս նշեց՝ ամեն անգամ Թուրքիան բերում էր այն երկրի օրինակը, որը չի ճանաչել Ցեղասպանությունը:

«Գնալով՝ այդ երկրների քանակը և Էրդողանի պատճառաբանությունը նվազում է: ԱՄՆ-ն այն երկիրն է, որը լուրջ դերակատարություն ունի աշխարհում, և Ցեղասպանության այս ձևով, այս պահին ընդունելը շատ մեծ հորդոր կլինի՝ հասկանալու, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, Թուրքիան պետք է հաշտվի դրա հետ և հետևություններ անի»,- ասաց նա:

  • Դիտումներ՝ *