Լուրեր
Մնում է ԱՄՆ գործադիր իշխանությունը հետևի օրենսդիրի կամքին․ Մարուքյանը՝ Սենատի բանաձևի մասին
  • 13:11
  • 2019-12-13
  • Դիտումներ՝ *

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի 150-րդ  բանաձևի հետևանքները քաղաքական են, իրավական ազդեցություն բանաձևը չունի, բայց քաղաքական շատ մեծ նշանակություն ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Միացյալ Նահանգների Սենատը երեկ պատմական բանաձև է ընդունել, որն առաջին անգամ է Սենատում ընդունվում։ Հիշում եք՝ բոլոր նախկին փորձերը արտաքին հարաբերությունների հանձնաժողովից այն կողմ չի անցել, վիժեցվել են։ Այս առումով շատ կարևոր է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը ամբողջությամբ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։  ԱՄՆ Կոնգրեսը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Սենատից, Ներկայացուցիչների պալատը ընդունել էր թիվ 256 բանաձևը, Սենատն ընդունեց 150 բանաձևը, որից հետո մնում է գործադիր իշխանությունը հետևի օրենսդիր իշխանության կամքին, որը կարծում եմ ժամանակի հարց է, բայց սա կարող է լավ խթան հանդիսանալ աշխարհի տարբեր երկրների պառլամենտներում սկսած և դեռևս չավարտված նմանատիպ բանաձևերի ընդունման գործում»,-նշեց նա։

  • Դիտումներ՝ *