Tuesday, 19 03 2024
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

ԱՄՆ-ը գծեց Կովկասի նոր քարտեզը

ԱՄՆ Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը անկասկած դեռևս կբացվի իր քաղաքական հետագա շերտավորումներով, որ տարաբնույթ ազդեցության տեսքով կթողնի թե՛ ներամերիկյան քաղաքականության մեջ, թե՛ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Հայաստանի շուրջ ռեգիոնալ իրողություններում:

Ակնառու է, որ բանաձևը էապես վկայում է Միացյալ Նահանգների համար Թուրքիայի դերի վերագնահատման մասին, և այստեղ հատկանշական է երկու հանգամանք: Սենատում բանաձևը ընդունվում է որոշակիորեն անսպասելի՝ ի տարբերություն, օրինակ, Ներկայացուցիչների պալատի բանաձևի, որը նախապես բավական ազդարարված էր, և մենք բոլորս, օրինակ, ուշիուշով հետևում էինք քվեարկությանը՝ նախ օրակարգ ներառելու, հետո արդեն ընդունելու քվեարկությանը:

Սենատից լուրը ստացվեց բավականին անսպասելի, և այդ առումով պետք է նկատել երկու էական հանգամանք: ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում հայերի ցեղասպանության բանաձևը ճանաչման է արժանանում Լոնդոնում ՆԱՏՕ-ի Վեհաժողովից հետո, որտեղ դրսևորվեցին Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշնակիցների հակասությունները: Միևնույն ժամանակ, Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Վաշինգտոն այցից հետո, որը կայացավ դեկտեմբերի 10-ին: Կասկած չկա, որ թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի պարագայում բանաձևերի ճակատագիրը կախված էր լինելու Սպիտակ տան ջանքից՝ խանգարե՞լ, թե՞ ոչ:

Լավրովի այցը նշանակալի էր, ինչի մասին է վկայում այն, որ նրան ընդունեց նաև նախագահ Թրամփը: Այդ առնչությամբ մենք գրեցինք, որ ռուս-ամերիկյան հարաբերության օրակարգում Հայաստանն ու հայկական գործոնը ստացել են առանցքային դերակատարում՝ որպես, այսպես ասած, թեժ հարաբերության լիցքաթափման կետ: Մենք արձանագրել էինք, որ Լավրովի այցով գործնականում կայացվելու է նաև Կովկասի ռեգիոնալ իրավիճակի վերաբերյալ հերթական ժամկետային պայմանավորվածությունը, որը նախորդ տարի հոկտեմբերին ձեռք էր բերվել նախագահ Թրամփի այն ժամանակ ազգային անվտանգության հարցերի քարտուղար Ջոն Բոլթոնի՝ Մոսկվա այցի ընթացքում, որին էլ ընդունել էր Պուտինը:

Սենատում հայկական բանաձևի ընդունումը էական առնչություն ունի Կովկասում ռեգիոնալ ռազմաքաղաքական իրողությունների գծագրման տեսանկյունից, և այդ առումով էլ հատկանշական է դրա ընդունումը Լավրովի վաշինգտոնյան այցի և նախագահ Թրամփի հետ քննարկումների ֆոնին: Մեծ հաշվով, Ռուսաստանի համար ռեգիոնալ անվտանգության և ռազմաքաղաքական իրողությունների առումով ԱՄՆ-ի հետ աշխատանքը չունի այլընտրանք: Հակառակ պարագայում Մոսկվայի համար գրեթե անհնար է արգելակել թուրքական առաջխաղացումը:

Միևնույն ժամանակ, հայկական հարցում նշանակալի ակտերով ԱՄՆ-ը մի կողմից՝ բարձրացնում է Թուրքիայի հետ ռեգիոնալ խաղում ՌԴ հնարավորությունը, դրան զուգահեռ, իհարկե, սահմանում երաշխիքներ՝ հայկական հարցում ՌԴ-ին սակարկության տեղ չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում