Լուրեր
Պետական մի ամբողջ համակարգ իներցիայի ուժով դիմադրում է
  • 12:44
  • 2019-12-13
  • Դիտումներ՝ *

Պետական մի ամբողջ համակարգ դիմադրում է հեղափոխությանը. այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս առնչությամբ փաստաբան Կարապետ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պետական համակարգը երկար տարիներ աշխատել և ձևավորվել է որոշակի իներցիայով ու որոշակի սովորույթներով, որոնք հեղափոխական փոփոխությունների չեն ենթարկվել, այսինքն՝ մարդիկ, ովքեր միջին օղակներում նստած էին, շարունակում են պաշտոնավարել և աշխատում են նույն տրամաբանությամբ, նույն իներցիայով, նույն ընթացքով: Մինչդեռ հեղափոխությունը ենթադրում է ավելի արագ ռիթմ, ավելի ֆունդամենտալ փոփոխություններ, որովհետև առանց դրա որևէ հաջողության հնարավոր չի հասնել»:

Նրա խոսքով՝ պետք է ավելի շատ լինի աշխատանք, ոչ թե ժամավաճառություն. «Պարզ է, որ այս երկու մոտեցումները պետք է բախվեին ինչ-որ մի կետում, և պետք է բացահայտ դառնար, որ հին մոտեցումով, հին ռեժիմով աշխատանքն այլևս չի արդարացնելու»:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ վարչապետի հայտարարությանը կհետևեն քայլեր, որոնք փոփոխություններ կբերեն նաև միջին օղակներում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *