Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը:
«Եթե ամենավերին մակարդակներով ասվում է, որ բյուջեում փող կա, բայց ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ այդ ծախսելու տեղը՝ բյուջեի գումարը հատկացրեք մեր անվտանգությունն ապահովող մարդկանց շահերը ապահովելու համար»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ շեշտը պետք է դրվի զինծառայողների նյութական ապահովության վրա. «Մենք այս տաք դահլիճում մեր գործն ենք անում, բայց էնտեղ մարդիկ ցրտին սահման են պահում»:
Մանրամասները՝ տեսանյութում: