Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մինչ աշխատանքին անցնելը ԱԺ երեք խմբակցությունների անունից ողջունեց ԱՄՆ Սենատին, ինչպես նաև դրանից առաջ Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին. «Այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը»:
ԱԺ նախագահը հատկապես շնորհակալություն հայտնենց սենատորներ Մենենդեսին և Կրուզին, ինչպես նաև կոնգրեսական Շիֆին և մյուսներին այս երկու նախագծերի պաշտպանության համար. «Ուզում եմ նաև առանձին երախտիքի խոսքեր գրել Ամերիկայում Հայ դատի գրասենյակին և Ամերիկայում Հայկական ասամբլեայի բոլոր ընկերներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: