Բրիտանական երեք առաջատար հեռուստաալիքների կողմից պատրաստած էքզիթփոլի արդյունքները վկայում են, որ Համայնքների պալատում հաղթում է պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, որը խոստանում է արագորեն դուրս բերել երկիրը Եվրամիությունից:
Էքզիթփոլի արդյունքների համաձայն, Պահպանողական կուսակցությունը կստանա Համայնքների պալատի 650 տեղերից 368-ը:
Պահպանողականների հիմնական մրցակիցները՝ լեյբորիստները՝ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, կստանան 191 մանդատ: