Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մտածում են իրենց բիզնես, գերատեսչական շահերի մասին՝ անտեսելով ՀՀ քաղաքացու սոցիալական իրավունքները

Օրերս սոցիալական ցանցերում քննարկվում էր Ֆինլանդիայի վարչապետ 34-ամյա Սաննա Մարիի ընտրությունը, որն աշխարհում ամենաերիտասարդ վարչապետն է։ Սաննա Մարին սոցիալիստ է, նրա թեկնածությունը հաստատվել է Ֆինլանդիայի իշխող կոալիցիայի առաջատար կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների կողմից։ Նա Ֆինլանդիայի տրանսպորտի նախկին նախարարն էր։

Իսկ ահա Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի և կապի նախկին նախարար, դարձյալ սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ Սիմոնետա Սոմարուգան ընտրվում է Շվեյցարիայի նախագահ։

Համացանցը մի քիչ փորփրելու դեպքում գտնում ենք, որ Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներում էլ ունենք կին ղեկավարներ, որոնք Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն են ներկայացնում։

Քաղաքական ակտիվիստ, լրագրող և դասախոս Կատրին Յակոբսդոուտիրը 2017 թվականից Իսլանդիայի վարչապետն է, եղել է Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար, նաև՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ համագործակցության նախարարը, ներկայացնում է «Ձախ-կանաչ շարժումը»։

2019 թվականից Դանիայի վարչապետն է Մետե Ֆրեդերիկսեն, որը 2015 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է, եղել է զբաղվածության նախարար, նաև՝ արդարադատության նախարար։

Ակնհայտ է, որ նշված երկրներում պահանջված է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, որն էլ իր հերթին իշխանության է բերում այդ գաղափարախոսությունը կրող առաջնորդների։

Արդյոք պահանջվա՞ծ է Հայաստանում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը, տեսանելի ապագայում կձևավորվե՞ն այդ գաղափարախոսությունը կրող ուժեր։ Չէ՞ որ Հայաստանում միայն գործել և գործում են լիբերալ կամ լիբերալիզմի անվան ներքո գործող կուսակցություններ։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չէ, իշխանությունները կանգնած են ՀՀ քաղաքացու կողքին։

«Այդուհանդերձ՝ ես կարծում եմ, որ հայտարարությունը պարզապես ժողովրդահաճո է և չի միտված ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սոցիալական պետության չափանիշներին, որոնք ենթադրում են սոցիալական արդարություն և սոցիալական համերաշխություն։ Անկախությունից հետո բոլոր կառավարությունները եղել են լիբերալ, վայրի լիբերալ քաղաքականության կողմնակիցներ։ 90-ականների հենց սկզբից տեղի ունեցավ վայրի կապիտալիզմի առաջին փուլը, երբ հանրային սեփականությունը սեփականաշնորհման անվան տակ յուրացվեց իշխանության մոտ կանգնած մարդկանց կողմից։ Տեղի ունեցավ ապօրինի սեփականաշնորհում կապիտալի նախասկզբնական կուտակման ժամանակ, ինչի հիման վրա էլ ձևավորվեց քրեաօլիգարխիկ համակարգը, որը 25 տարուց ավելի է՝ իշխում է մեր երկրում։ Իշխելով հանդերձ՝ այդ կլանը յուրացնում է հանրային հարստությունը՝ ժողովրդին մատնելով արտագաղթի, տնտեսական կարողություններն էլ՝ չեզոքացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Թեև 2018թ․ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ըստ Մովսես Արիստակեսյանի, հույսեր էր ներշնչել, որ կիրականացվի սոցիալական պետության համահունչ քաղաքականություն տնտեսական, սոցիալական բնագավառներում, սակայն իշխանությունները նախընտրեցին որդեգրել ոչ մի «իզմ»-ի քաղաքականություն։ Իրականում, սակայն, ներկա իշխանություններն իրականացնում են քողարկված նեոլիբերալ քաղաքականություն։

«Ես կարծում եմ, որ մեր տիպի փոքր երկրում, որն ունի մեծ Սփյուռք, պետք է կիրառվեն սոցիալ-դեմոկրատական շուկայական հարաբերություններն այնպես, ինչպես դրանք կիրառվում են Հյուսիսային Եվրոպայի և Սկանդինավյան երկրներում։ Այդ պետություններում տնտեսություններն ավանդաբար եղել են նեոլիբերալ, այնտեղ սկսեցին կառավարման համակարգում կիրառել սոցիալ-դեմոկրատիայի կարևորագույն սկզբունքները, որոնք են՝ սոցիալական արդարությունը և սոցիալական համերաշխությունը։ Եվ այդ երկրները վերջին 25 տարվա ընթացքում առաջատար դիրքեր են գրավում մարդկային զարգացման բոլոր ցուցանիշներով՝ թե՛ ՀՆԱ-ի, թե՛ առողջապահության, թե՛ կրթության։ Ցավալիորեն, հայտնի չէ, թե որ ուղղությամբ է ընթանում մեր երկիրը։ Կարծում եմ, որ մեր երկիրն ընթանում է քողարկված նեոլիբերալիզմի ուղիով, ներկայացվող որոշումները միտված չեն Հայաստանի քաղաքացու նպատակների և իղձերի իրագործմանը»,- ասաց տնտեսագետը։

Մովսես Արիստակեսյանը մասնակցել է Ֆինանսների նախարարության հարկային խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է առողջապահության ապահովագրության հայեցակարգը։ Եվ, ըստ նրա, բոլոր մասնակիցները, բացի 3-4 հոգուց, որոնց մեջ եղել է նաև Մովսես Արիստակեսյանը, չեն պաշտպանել այդ հայեցակարգը։ Մինչդեռ, մեր զրուցակցի ասելով, այդ հայեցակարգը սոցիալ-դեմոկրատական հայեցակարգ է։

«Ամեն ոք մտածում է իր բիզնես շահերի, իր գերատեսչական շահերի մասին՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքները։ Հարկային խորհրդի անդամների մեծ մասն ապահովագրել են իրենց առողջապահությունը սոցփաթեթի շրջանակներում, ապահովագրել են իրենց ընտանիքի անդամների առողջապահությունը։ Կային խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ՝ բանկային համակարգից, ֆինանսական համակարգից։ Իրենց ընկերությունները սոցիալական երաշխիքների տեսքով կամավոր բժշկական ապահովագրության շրջանակներում ապահովում են իրենց։ Եվ այդ մարդիկ դեմ են առողջապահության ապահովագրության հայեցակարգին, որն ուղղված է ՀՀ հպարտ աղքատ կամ քիչ եկամուտ ունեցող քաղաքացիներին։ Կարծում եմ, որ կառավարության ծրագրում պետք է շտկումներ կատարել և ներմուծել սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության սկզբունքները»,- ասաց տնտեսագետը։

Նա ուշադրություն է հրավիրում, որ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը դավանում են «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, քաղաքագետ Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը։

Միաժամանակ Մովսես Արիստակեսյանը կարծում է, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնած հավաքը կարող է ձևավորել սոցիալ-դեմոկրատական սկզբունքներ դավանող քաղաքական ուժ կամ քաղաքացիական շարժում։

«Այն թեզերը, որոնց մասին հայտարարել է Արման Բաբաջանյանը, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության թեզեր են։ Ես կնախընտրեի, որ այդ թեզերի հիման վրա էլ մի ուժ ձևավորվի Հայաստանում։ Իսկ խորհրդարանական կուսակցությունները լիբերալ-ազատական գաղափարախոսության կողմնակիցներ են»,- ասաց մեր զրուցակիցը։

Սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը նկատում է, որ Հյուսիսային Եվրոպայի այն երկրները, որտեղ իշխանության են եկել սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն կրող ուժերը, ունեն սոցիալական արդարության բարձր մակարդակ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Լյուդմիլա Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում կա պայքար սոցիալական արդարության համար։

«Չնայած իշխանությունները հայտարարել են, որ «իզմ»-երին դեմ են, սակայն կա պոպուլիզմը, որն իր մեջ պարունակում է սոցիալ-դեմոկրատական լուծումներ։ Պայքարը աղքատության դեմ, պայքարը սոցիալական արդարության համար կարող են լինել կա՛մ սոցիալիստական, կա՛մ սոցիալ-դեմոկրատական սկզբունքներից ելնելով։ Դա կարող է ցույց տալ սոցիալական քաղաքականության սկզբունքը։ Ինչո՞վ է տարբերվում սոցիալ-դեմոկրատիան լիբերալիզմից։ Լիբերալն ասում է՝ ես պահում եմ միայն նրանց, որոնք իրենց պահել չեն կարող, օրինակ՝ ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին։ Սոցիալ-դեմոկրատները պաշտպանում են բոլորին, որոնք կանգնած են խնդիրների առջև»,- մեզ հետ զրույցում նշեց սոցիոլոգը։

Իսկ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության, Հայաստանում այդպիսի ուժերի ձևավորման անհրաժեշտության մասին խոսակցությունը Լյուդմիլա Հարությունյանը համարում է բավականին լուրջ թեմա, որին պետք է ծավալուն և մանրամասն անդրադարձ կատարել։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում