Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարչապետը արձանագրեց՝ Հայաստանը պետություն չէ. ինչպես «ջարդել» պետական համակարգի դիմադրությունը

«Սա հայտարարություն է պետական հանցանքի մասին։ Վարչապետը, ի վերջո, իր հայտարարությամբ խոստովանեց, որ թավիշով հնարավոր չէ վերջին դարի ժանգը մաքրել, աղբը հանել ջրի երես։ Շատ կարևոր է ճիշտ ախտորոշում կատարելը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով վարչապետի երեկվա ելույթին։

Հիշեցնենք, երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց պետական կառույցների աշխատանքից, իսկ վերջում հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, բայց ինքը կոտրելու է այդ դիմադրությունը. «Այս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները և կառավարության հաջողությունն ամեն ինչ արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ «Ինչ հաջողություն և ձեռքբերում մենք այսօր ունենք, ամբողջը 100 տոկոս ի հեճուկս պետական կառավարման համակարգի է։ Վարչապետի կաբինետում, կառավարությունում գիտե՞ք՝ ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, որ ասում են՝ այ ցավդ տանեմ, էդ ատկատները, որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերն ավելի լավ է թեկուզ գնան, որ փողը պտտվի, բայց գոնե մի արդյունք կունենանք։ Հերիք է այս կեղծիքի մեջ գանք անընդհատ ինչ-որ բան անենք։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ինչ եղավ, բա ինչ եղավ, ու պատճառ միշտ էլ կա։ Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն ինձ ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք, պտտվենք»,-նշեց վարչապետը։

«Վարչապետը երեկ հայտարարել է, որ Հայաստանը պետություն չէ։ Նա ասել է, որ պետական ապարատում սաբոտաժ է, որ պետական համակարգը խոչընդոտում է երկրի զարգացմանը։ Պետության գլխավոր պաշտոնյան, վարչապետը խոստովանեց, որ եթե ինչ-որ բան էլ արվում է, ապա արվում է ի հեճուկս։ Բայց հարց է առաջանում, թե ի հեճուկս ո՞ւմ։ Իսկ վարչապետը այդ հարցի պատասխանը չի տալիս, կրկին մինչև վերջ չի ասում ճշմարտությունը։ Իհարկե, կարելի է մի 10 հոգու աշխատանքից հեռացնել, պատժել, բանտ նստեցնել, բայց դրանից խնդիրը չի լուծվի։ Իսկ խնդիրը չի լուծվում, քանի որ սաբոտաժ իրականացնող պաշտոնյաները, երկրորդ, երրորդ նախագահները, բոլորը ինքնուրույն չեն գործում։ Նրանք կատարում են մեկ գլխավոր պատվիրատուի, գլխավոր կոռուպցիոների պատվերը, որը պուտինյան Ռուսաստանն է, իսկ մինչև դա՝ խորհրդային Ռուսաստանը։ Մեր երկրի տնտեսությունը, ինչպես նաև պետական ապարատը մինչև հիմա վերահսկվում է ուրիշ երկրից, ինչը չի ասվում»,-ընդգծեց Խզմալյանը։

Նրա խոսքերով՝ հեղափոխությունից հետո մինչ օրս էլ ամբողջ ԱԱԾ-ն մնում է որպես ԿԳԲ-ի բաժանմունք, ոստիկանությունում բատալյոններով կազակների գումարտակներ էին ստեղծվում, և դրանց անունները ցուցակներով կային ՊՊԾ գնդում։ Բուհերում մինչև հիմա դասավանդում են կեղծ գաղափարախոսություններ, հումանիտար գիտությունների դասընթացները դեռևս խորհրդային են, ռուսակենտրոն։ «Այսինքն՝ մենք որպես պետություն կայացած չենք, և դրանից է պետք սկսել։ Հենց սա է պատճառը»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը՝ 1.5 տարուց ավելի ժամանակը բավարա՞ր չէր այդ խնդիրները գիտակցելու, իրականացվող սաբոտաժը կանխելու համար։ Ինչու է միայն հիմա վարչապետը հրապարակային խոսում դրա մասին, Խզմալյանը նկատեց. «Մինչև հիմա այս պատկերն է, քանի որ վարչապետը ընտրվելուց հետո մինչև օրս ձեռք չի տվել պետական կառավարման համակարգին։ Հակահեղափոխական խորհրդարանի քվեն ստանալուց հետո նա ոչ մի լուրջ փոփոխություն չի արել պետական կառավարման համակարգի որևէ շերտում։ Միայն որոշ կադրային փոփոխություններ են եղել, որն էլ, ես արդեն ասացի, որ խնդիր չի լուծում։ Բանակում նույն պատկերն է, ԱԱԾ-ում, ոստիկանությունում նույն մարդիկ են, կրթական համակարգում նույն պատկերն է, ամեն տեղ»։

Խզմալյանի խոսքերով՝ այս պատկերն այդպես էլ կմնա, պետական կառավարման համակարգը կշարունակի դիմադրել այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ «Երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հայտարարեց, որ իրենք պայքարելու են ներքին թշնամու՝ կոռուպցիայի դեմ առանց աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության, դա նշանակում է, որ նա կամ չէր հասկանում՝ ինչ էր խոսում, կամ հասկանում էր և ուշ թե շուտ պետք է ասեր այն, ինչ երեկ ասաց»,- ընդգծեց Խզմալյանը՝ հավելելով, որ ներկայումս էլ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու «ջարդել այն դիմադրությունը», որի մասին խոսում է։ «Նիկոլ Փաշինյանը չի կարող ջարդել այդ դիմադրությունը, քանի որ նա այնտեղ չի փնտրում այդ դիմադրությունը, որտեղ այն իրականում կա։ Վարչապետը հետևանքները վերացնելով է զբաղված, ոչ թե պատճառները հայտնաբերելով։ Եվ մենք 1.5 տարի է տարբեր ձևերով ասում ենք, բացատրում ենք, որ քանի դեռ չի փոխվել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումնը։ Միայն եվրոպական ընտանիքում, եվրաինտեգրման ճանապարհին մենակ կարող ենք փրկություն գտնել։ Դա մի քիչ հասկացավ ժամանակին Սերժ Սարգսյանը, որից հետո կիսատ-պռատ ստորագրեց եվրաինտեգրման համաձայնագիրը, որից հետո էլ նրա ճակատագիրն արդեն որոշված էր»,-եզրափակեց Տիգրան Խզմալյանը։

Հեղափոխությունից հետո կարճ ժամանակ կառավարությունում աշխատած, ապա սեփական կամքով պետական կառավարման համակարգից հեռացած պատմաբան Կարպիս Փաշոյանը վարչապետի՝ պետական կառավարման համակարգի դիմադրության վերաբերյալ արձանագրումը համարում է «մակերեսային և նաև պնդում»։ «Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում, կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ արտակարգ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։ Մեղավորներ միշտ էլ կգտնվեն, ընդամենը որոնել է պետք։ Իսկ այս պարագայում վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա, իսկ դրանից առաջ՝ տարատեսակ դավադրությունների, սաբոտաժների և, իհարկե, ժողովրդի ծուլության։ Ուզում եմ հիշեցնել հետևյալը․եթե ռեֆորմները Հայաստանում ձախողվեն, ապա միայն մեկ մեղավոր է լինելու, և այդ մեկը կառավարող թիմն է։ Բայց այս դեպքում մի շատ կարևոր օրինաչափություն էլ կա․ համակարգը չի կարող հեղափոխական լինել։ Ընդհանրապես, համակարգերն իրենց էությամբ պահպանողական են ու ինչ-որ առումով նաև հակահեղափոխական։ Սա նաև ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Բայց ի հակադրություն համակարգի, հեղափոխական պետք է լինի մեթոդը։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում․արդյոք Փաշինյանի և նրա քաղաքական թիմի մեթոդը հեղափոխակա՞ն է»,-հարցադրում է անում Փաշոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում