Լուրեր
Մանվել Գրիգորյանն ունի 3 տասնյակ հիվանդություն. կալանքի հարցը Վերաքննիչ դատարանի տիրույթում է
  • 20:45
  • 2019-12-12
  • Դիտումներ՝ *

ՀՀ Վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի  պաշտպանների բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 5-ի դատական ակտը, որով մերժվել էր  ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հիմնավորումները՝  Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը  վատթարացել է կալանքը կրելու ընթացքում: Նա ունի 3 տասնյակ հիվանդություն, իսկ ոտքերը համարյա ամբողջովին անզգայացած են:

  • Դիտումներ՝ *