Լուրեր
Օրինագծով ոստիկանությանը թույլ ենք տալիս՝ ունենա իր սեփական սարքերը, որ վերահսկի հեռախոսային խոսակցությունները
  • 19:09
  • 2019-12-12
  • Դիտումներ՝ *

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ օպերատիվ հետախուզական մարմինները պետք է լինեն մեկը մյուսից անկախ: «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց խորհրդարանում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:

  • Դիտումներ՝ *