Լուրեր
Արտահերթ ընտրությունների մասին խոսք գնալ անգամ չի կարող. Աշոտյանը բարոյական իրավունք չունի գնահատական տալու
  • 22:00
  • 2019-12-12
  • Դիտումներ՝ *

«Ունենք խորհրդարան, որը ՀՀ պատմության մեջ ամենալեգիտիմ խորհրդարանն է, և Արմեն Աշոտյանը չէ, որ պետք է գնահատական տա դրան, որովհետև Արմեն Աշոտյանը պատկանում է այն քաղաքական ուժին, որը մշտապես ԱԺ-ում հայտնվել է մարդկանց վախեցնելով, ՍԴ-ին ստիպելով, որ ինչ-որ փաստաթղթեր դակեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Արմեն Աշոտյանը բարոյական իրավունք չունի գնահատական տալու ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ին:

  • Դիտումներ՝ *