2012 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 12-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Այս առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել են, թե ինչ է համապարփակ առողջապահական ծածկույթը, խոսել Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից դրա կարևորության վերաբերյալ: