Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց փոխոստիկանապետ Եսայանը՝ տեսախցիկներ կտեղադրվեն հարցաքննությունների սենյակներում:
«Ունե՞ք վիճակագրություն՝ նախորդ մեկ տարում խոշտանգման քանի՞ դեպք է գրանցվել ոստիկանության համակարգում, և, եթե կարելի է, խնդրում եմ նախորդ տարիների համեմատականը»,- փոխոստիկանապետին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: