Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց փոխոստիկանապետ Եսայանը՝ հարցաքննությունների սենյակներում կտեղադրվեն տեսախցիկներ:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հարցի՝ փոխոստիկանապետն ասաց. «Հարցաքննությունների համար նախատեսվելու են տեսախցիկներով զինված հատուկ սենյակներ»:
Պատգամավորը նկատեց՝ ոստիկանության աշխատակիցը ցանկության դեպքում կարող է խոշտանգել հարցաքննվողին մեկ այլ սենյակում և այնուհետև տանել հարցաքննության համար նախատեսված սենյակ:
Մանրամասները՝ տեսանյութում: