Մուրմանսկում դեկտեմբերի 12-ին հրդեհ է բռնկվել «Ադմիրալ Կուզնեցով» ավիափոխադրող նավի վրա, որը գտնվում է վերանորոգման փուլում: Այն սկսվել է թեժ աշխատանքների ժամանակ՝ հայտնել են «Զվյոզդոչկա» նավաշինարարական գործարանում։
Նավի ստորին տախտակամածում գտնվող էներգետիկ խցիկում վերանորոգման ժամանակ էլեկտրական մալուխները բռնկվել են: Հրդեհի տարածքը 600 քմ էր՝ հայտնել է «interfax»-ի աղբյուրը: Նավի վրա հրդեհը սկսվելու պահին եղել է 400 մարդ:
Մոսկվայի ժամանակով ժամը 14։30-ին գործարանից հայտարարել են, որ հրդեհը չեզոքացվել է։
Հայտնի է, որ առնվազն 10 մարդ այրվածքներ է ստացել, կարող են անհայտ կորածներ էլ լինել:
Видео с тушения пожара на крейсере «Адмирал Кузнецов». Всех пропавших без вести нашли. Шесть человек пострадали, один в тяжелом состоянии https://t.co/vni38i8syy pic.twitter.com/ArPVg96AGr
— FlashNord (@flashnord) December 12, 2019