Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ֆրանսիայում ութերորդ օրն է՝ շարունակվում է տրանսպորտի աշխատողների գործադուլը

Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է France Info ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ ութերորդ օրն անընդմեջ Փարիզի մետրոյի 16 ուղեգծերից չեն գործում տասը, ևս չորսը ուղևորներին ընդունում են միայն պիկ ժամերին: Մշտապես աշխատում են միայն մետրոյի լիովին ավտոմատացված երկու ուղեգծեր:

Դեկտեմբերի 12-ին գործադուլավորներն ամբողջությամբ արգելափակել են մայրաքաղաքի ավտոբուսների վեց հավաքակայան և մասնակիորեն՝ ևս տասը: Փարիզում առավոտյան երթուղիներ են դուրս եկել տրամվայների ու ավտոբուսների կեսից պակասը: TGV ճեպընթացների միայն քառորդ մասն է երկաթուղային հաղորդակցություն ապահովում Ֆրանսիայի խոշոր քաղաքների միջև:

RER քաղաքային Էլեկտրագնացքների թիվը բնականոն առավոտվա համեմատությամբ կրճատվել է կիսով չափ: Փարիզի տարածաշրջանում երթևեկում է մերձքաղաքային էլեկտրագնացքների ու գնացքների ոչ ավելի, քան 25 տոկոսը: Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդես է եկել կենսաթոշակային համակարգի նախատեսվող բարեփոխման առանձնահատկությունների շարադրմամբ: Նա հայտնել է, որ առաջիկա տարիներին թոշակներն ամբողջ ծավալով հնարավոր կլինի ստանալ ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Կչեղարկվեն ներկայում գոյություն ունեցող երկու տասնյակ հատուկ կենսաթոշակային ռեժիմներ, ինչի հետևանքով իրենց արտոնություններից և վաղ կենսաթոշակի անցնելուց կզրկվեն, մասնավորապես, պետական տրանսպորտային ձեռնարկությունների աշխատողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում