Tuesday, 19 03 2024
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

Դիմադրություն հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյանը ազդարարում է մեծ բացը

Պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Ընթացիկ տարում ինչպիսի ձեռքբերում էլ եղել, եղել է ի հեճուկս կառավարման համակարգի: Այդ հայտարարություններն այսօր կառավարության նիստում արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե ինքը ջարդելու է այդ դիմադրությունը: Խոշոր հաշվով, վարչապետը փաստացի հայտարարել է, որ պետական կառավարման համակարգն իր ընդդիմությունն է: Իհարկե, քաղաքական ընդդիմության խորքային վակուումի մեջ գտնվող Հայաստանում ամենևին զարմանալի չի էլ թվում, որ վարչապետի ընդդիմություն կարող է լինել կառավարման համակարգը, բայց, այդուամենայնիվ, իրավիճակը աբսուրդային է: Վարչապետը՝ պետական կառավարման համակարգի կառավարող ուժի առաջնորդը, գործադիր իշխանության ղեկավարը հայտարարում է, որ կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, իսկ ձեռքբերումներն ի հեճուկս են, ոչ թե այդ համակարգի շնորհիվ: Եթե այդ հայտարարությունն արվեր հեղափոխությունից մեկուկես ամիս անց, կլիներ միանգամայն հասկանալի: Երբ արվում է հեղափոխությունից արդեն գրեթե երկու տարի անց, ապա հնչում է որոշակիորեն տարօրինակ, որքան էլ ասվածի խորքը միանգամայն պատկերացնելի է:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության խորքում նշմարվում է նաև պետական կառավարման համակարգից դուրս իրականության խնդիրը: Ինչն է նա գործնականում ասում, կամ ակնարկում: Այն, որ կա նախկին համակարգը և չկա նոր համակարգ, որը իր գործունեության, իր ազդեցության շրջանակով կհակազդեր գոյություն ունեցածին, որն իր որոշակի ցանցայնությամբ ու տրամաբանությամբ պահպանված է պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում: Ընդ որում, խոսելով դիմադրության մասին, այստեղ հարկավոր է թերևս շոշափել ոչ միայն զուտ ներքաղաքական ասպեկտը՝ կան ուժեր, որոնք հնից են և հնի օրակարգն են առաջ մղում ու դիմադրում են: Գուցե կա նաև այդ խնդիրը, սակայն խորքային առումով այստեղ կա մտածողության, պատկերացումների, տեսակի հարց: Այսինքն՝ պետական կառավարման համակարգը դիմադրում է առնվազն իր մտածողությամբ, իր տեսակով, իր մոտիվացիաների բացակայությամբ: Այստեղ է, որ առաջանում է միջավայրային խորքային խնդիրը, երկրում նոր հասարակական-քաղաքական համակարգերի ձևավորման անհրաժեշտությունը: Խնդիր, որը օպերատիվ կառավարման ռեժիմում Նիկոլ Փաշինյանն ինքը գուցե չի հասցրել լուծել, իհարկե գուցե նաև թերացել ինչ-որ հարցերում, բայց նաև խնդիր, որի լուծումը առանցքային նշանակություն ունի ոչ միայն Փաշինյանի համար, այլ նաև ամբողջ հանրության:

Այստեղ է, որ համակարգային դիմադրությունը կոտրելու հանգամանքը ստանում է շատ լայն և ընդգրկուն իմաստ ու նշանակություն, որտեղ պայքարը պետք է ստանա ստեղծարար բովանդակություն: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հին համակարգային դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է նոր միջավայրի ձևավորում, դրան միտված արդիական համակարգերի ձևավորում: Ամբողջ խնդիրը այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում մեծ հաշվով շարունակում են գործել հին միջավայրին բնորոշ համակարգերը ոչ միայն պետական կառավարման տարբեր օղակներում, այլ նաև հանրային տիրույթում: Իրականում դիմադրություն ասվածը շատ ավելի լայն ու խորքային իմաստ և բովանդակություն ունի, քան զուտ, այսպես ասած, հեղափոխություն-հակահեղափոխություն «դիսկուրսը»: Ըստ այդմ` լուծումները արդյունավետ կարող են լինել լայն բովանդակության շրջանակով փնտրելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում