Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես և նախորդ տարի, գլխավորել է Forbes ամսագրի ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշային աղյուսակը:
Առաջին եռյակում են նաև ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը և ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
20-րդ հորիզոնականում է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 40-րդում՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան զբաղեցրել է 42-րդ տեղը: