Շնորհիվ Ժնևյան պայմանագրի՝ պաշտոնական Կիևի համար հայտնվել է թանկարժեք ժամանակ, և այժմ ամեն ինչ կախված է զինվորականների ու իշխանությունների ճիշտ գործողություններից՝ կարծում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ժնևից հետո ամեն ինչ կախված է Ուկրաինայի՝ մոբիլիզացվելու և իրեն պաշտպանելու ունակությունից՝ Gordonua.com-ին տված հարցազրույցում հայտարարել է Սաակաշվիլին:
«Թե ինչով կավարտվի Ռուսաստանի հետ դիմակայությունը, կախված է այն բանից, թե որքան արագ ուկրաինացիները կկարողանան ամրապնդել իրենց իրավապահ և ռազմական կառույցները, բարձրացնել զորքերի մարտական ոգին»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Նրա խոսքով՝ ամենագլխավոր հարցն այն է, թե որքանով Ուկրաինան կկարողանա պաշտպանել իրեն: «Եթե Պուտինը տեսնի, որ Ուկրաինան լրջորեն մոբիլիզացվել է, կնահանջի»,- ասել է նա:
«Դուք վիթխարի ներուժ ունեք, Ուկրաինան մոտ 10 անգամ մեծ է Վրաստանից»,- ասել է Սաակաշվիլին՝ նշելով, որ Ռուսաստանին վստահել չի կարելի, նա հակված չէ պայմանավորվածությունների կատարման:










































